Որոնման արդյունքները
Որոնման տեսակ՝
ըստ տեսակների
ընդլայնված որոնում
իրավական ակտեր
"" որոնման բանալիով կայքում գտնվել է "30" իմաստային միավոր
  • Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    1)    Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման աշխատանքների իրականացումը.

    2)   Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի ծախսերի տարեկան նախահաշիվների կազմումը և դրանց մուտքագրումը clienttreasury համակարգ.

    3)   Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով պայմանագրերի մուտքագրումը clienttreasury համակարգ.

    4)   Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով կնքված պայմանագերի շրջանակներում ֆինանսական հաշվետվությունների և կատարողականների ընդունումը, ամփոփումը և հաստատման ներկայացումը.

    5)   Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով բյուջետային և միջգանձապետական հայտերի ներկայացումը.

    6)   ֆինանսական բնույթի նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը.

    7)   Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի գծով ներքին հոդվածային, միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքների իրականացումը.

    8)   նախարարության ֆինանսական հաշվետվությունների վարման նկատմամբ հսկողության իրականացումը.

    9)   նախարարության համակարգի կազմակերպություններին ֆինանսական հարցերով մեթոդական և խորհրդատվական օգնության ցուցաբերումը.

    10)  նախարարության համակարգի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտքագրվող եկամուտների վերաբերյալ, միջնաժամկետ ծախսային ծրագրերով և բյուջետային տարիների կտրվածքով, կանխատեսումների և դրանց հավաքագրման վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը, ամփոփոխումը և ներկայացումը Ֆինանսների նախարարություն.

    11)  նախարարության հաշվապահական հաշվառման գործառնությունների վարումը, ամփոփումը և վերահսկողությունը.

    12)  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի գծով հաշվետվությունների կազմումը և ներկայացումը  Ֆինանսների նախարարություն.

    13)  նախարարության ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ամփոփ եռամսյակային հաշվետվության կազմումը և ներկայացումը Ֆինանսների նախարարություն.

    14)  նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումը և ներկայացումը.

    15)  նախարարության աշխատողների աշխատավարձերի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, արձակուրդային և այլ վճարների համար անհրաժեշտ հաշվարկների կատարումը.

    16)  նախարարության աշխատողների ծառայողական գործուղումների հաշվարկման և հաշվետվությունների ընդունման աշխատանքների իրականացումը.

    17)  նախարարության հիմնարկներից և պետական ոչ առևտրային կազմակերպություններից, բաժնետիրական ընկերությունից հաշվեկշիռների ընդունման և ամփոփման, ինչպես նաև ամփոփ հաշվեկշռի կազմման աշխատանքները.

    18)  նախարարության հաստիքացուցակների կազմման աշխատանքները.

    19)  սոցիալական փաթեթի շրջանակներում հայտերի ընդունման, փոխանցման և համապատասխան հաշվետվությունների կազմման աշխատանքները.

    20) եկամտային հարկի հաշվետվության կազմման  և ներկայացման աշխատանքները.

    21)  նախարարության ապրանքանյութական արժեքների հաշվառման՝ այդ թվում հիմնական միջոցների և նյութերի հաշվառման աշխատանքների իրականացումը.

    22)  դրամական միջոցների և նյութական արժեքների հաշվառման, դրանց շարժի հետ կապված գործառույթների ճիշտ արտացոլման աշխատանքների իրականացումը.

    23) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժիններին տրամադրելու նպատակով դուրս գրվող հատուկ հաշվառման բլանկների հաշվառման աշխատանքների իրականացումը.

    24) մասնակցությունը գույքագրման աշխատանքներին.

    25) հաշվապահական հաշվառման ոլորտին վերաբերվող նորմատիվ իրավական և այլ իրավական ակտերի նախագծերի մշակումը և ներկայացումը:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  • Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    1)    Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով  իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքերի կազմակերպումը.

    2)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և դատարաններից Նախարարություն (որպես միջազգային պայմանագրերով սահմանված կենտրոնական մարմին) ուղարկված քաղաքացիական և քրեական գործերով իրավական օգնության հարցումների և դատական հանձնարարությունների ուսումնասիրությունը և դրանք ըստ պատկանելության՝ օտարերկրյա պետությունների կենտրոնական կամ իրավասու մարմիններին և դատարաններին կատարման ուղարկելու աշխատանքների կազմակերպումը.

    3)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման հարցումների, դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության և համապատասխան եզրակացությունների կազմման աշխատանքները.

    4)   օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման՝ հանձնման, հանձնման նպատակով կալանավորման, հանձնման նպատակով կալանքի ժամկետի երկարաձգման համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններին նախարարի անունից միջնորդությունների ներկայացման և դրանց Հայաստանի Հանրապետության իրավասու դատարաններում պաշտպանության ապահովման աշխատանքները.

    5)   Հայաստանի Հանրապետությունում դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից կայացված դատավճռի կատարումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանցագործություն կատարած անձանց հանձնման վերաբերյալ որոշումների ընդունման, օտարերկրյա պետություններին հանձնման միջնորդությունների ներկայացման և հանձնման վերաբերյալ որոշում կայացնելու համար օտարերկրյա պետության իրավասու մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի, պարզաբանումների և երաշխիքների տրամադրման աշխատանքները.

    6)   օտարերկրյա պետությունների դատական վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև օտարերկրյա պետության դատավճիռն ի կատար ածելու նպատակով հանցագործություն կատարած անձանց հանձնման նպատակով գլխավոր դատախազությանը անձի ժամանակավոր կալանավորման նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման տրամադրման աշխատանքները,

    7)   իրավական փոխօգնության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության զեկույցների և հաշվետվությունների պատրաստումը.

    8)   քրեական և քաղաքացիական գործերով իրավական օգնության և դատական հանձնարարությունների վերաբերյալ, ինչպես նաև օտարերկրյա պետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին հանձնված և հանձնումը մերժված հանցագործություն կատարած անձանց վերաբերյալ տվյալների գրանցումը, հաշվառումը, կատարված աշխատանքների ամփոփումը  և արդյունքների վերլուծությունը.

    9)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով օտարերկրյա պետություններում պատիժը կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող դատապարտյալների՝ պատժի մնացած մասը Հայաստանի Հանրապետությունում կրելու համար նախարարություն ստացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրությունը, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի, ինչպես նաև օտարերկրյա պետություններին դատապարտյալների փոխանցմանն առնչվող միջնորդությունների և դրանց կից փաստաթղթերի կազմման աշխատանքները.

    10)  Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով  և ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում պատիժը կրող օտարերկրյա քաղաքացիների՝ իրենց պետությունում պատժի մնացած մասը կրելու նպատակով ներկայացված դիմումների և դրանց կից փաստաթղթերի ուսումնասիրության, փոխանցման գործընթացն ապահովող փաստաթղթերի և պաշտոնական հարցումների նախապատրաստման աշխատանքները.

    11)  դատապարտյալների փոխանցման վերաբերյալ նախարարի ցուցումների կազմումը, դատապարտյալների փոխանցման աշխատանքների կազմակերպումը, համակարգումը, ամփոփումն ու վերլուծությունը.

    12)  վարչության առջև դրված նպատակներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, ինչպես նաև դրանց վերա­բեր­յալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակում.

    13)  Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա պետություններից իրավական օգնության, նոտարական հարցումների, դատական հանձնարարությունների, հանձնումների և դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում և իրավական օգնության շրջանակներում համապատասխան տեղեկատվության ձեռք բերման աշխատանքների իրականացում.

    14)  իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային պայմանագրերի նախագծման, մշակման, լրամշակման, Հայաստանի Հանրապետության իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկությունների ամփոփման և միջազգային պայմանագրերի ստորագրման նախապատրաստելու համար անհրաժեշտ աշխատանքները.

    15)  իրավական փոխօգնության ոլորտին առնչվող միջազգային կազմակերպություններից ստացված հարցաշարերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված հարցումների պատասխանների կազմման աշխատանքները:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  • Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով կարգով Հայաստանի Հանրապետությունում ապահովում է դատական ակտերի, արբիտրաժային վճիռների, Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, անբողոքարկելի վարչական ակտերի, ինչպես նաև նոտարների կողմից տրված կատարողական մակագրության թերթերի հարկադիր կատարումը։ 

    Հարկադիր կատարման ծառայության կառուցվածքում առանձնացված են կենտրոնական մարմին՝ մասնագիտական կառուցվածքային և աջակցող ստորաբաժանումներով, և տարածքային մարմիններ:

     Հանրային ծառայությունը հարկադիր կատարման ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով: Ծառայության անցնելու կարգը, պայմանները, հարկադիր կատարման ծառայության կազմակերպման գործում լիազորությունների բաշխումը և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության վերաբերյալ այլ հարցերը կարգավորվում են «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով։

    Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կանոնադրություն

    Կայք՝ www.cesa.am

  • Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության նպատակներն են՝

    1)    հակակոռուպցիոն քաղաքականության մշակումն ու իրականացումը.

    2) հակակոռուպցիոն ոլորտի գործընթացների, հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մշտադիտարկման (մոնիթորինգի) իրականացումը.

    6.   Վարչության խնդիրներն են՝

    1) հակակոռուպցիոն ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը,

    2) հակակոռուպցիոն ոլորտի միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը և համակարգումը.

    3) հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների և միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ մշտադիտարկման իրականացումը.

    4) Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի քարտուղարության աշխատանքների իրականացումը:

    Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։

     

     

     

     

  •  

     

     

     

     

     

    ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

     

    ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ

    ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

     

    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

    1.    Արդարադատության նախարարության (այսուհետ՝ նաև Նախարարություն) վերահսկողական վարչությունը (այսուհետ՝ նաև Վարչություն) Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում է:

    2.    Վարչության կանոնադրությունը հաստատում է արդարադատության նախարարը (այսուհետ՝ նաև Նախարար):

    3.   Վարչությունը գործում է Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի, նախարարության և սույն կանոնադրությունների հիման վրա:

    4.   Վարչության կառուցվածքում ընդգրկվում են վարչության պետը, վարչության պետի տեղակալը և վարչության բաժինները:

     

    2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

     

    5.    Վարչության նպատակները և խնդիրներն են Նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`

    1) Նախարարության առանձնացված ստորաբաժանումների (իրավաբանական անձանց), նոտարական, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, սնանկության գործով կառավարիչների, նախարարությանը ենթակա մարմինների գործունեության՝ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանության, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացման ապահովումը.

    2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.

    3) ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.

    4) Նախարարին և Նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը:

     

    3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

    6.   Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1) նախապատրաստում և Նախարարին է ներկայացնում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման վերաբերյալ նյութեր.

    2) «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրում և ամփոփում է նոտարների գործունեությունը, վերահսկողության արդյունքներով Նախարարին ներկայացնում է առաջարկություններ նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

    3) իրականացնում է «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով սնանկության կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը․

    4) իրականացնում է «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված վերահսկողություն` նոտարական պալատի կողմից օրենքների, այլ իրավական ակտերի և նոտարական պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ.

    5) իրականացնում է վերահսկողություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և սպասարկման կենտրոնների կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

    6) իրականացնում է վերահսկողություն հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և իրականացնելու վերաբերյալ.

    7) իրականացնում է վերահսկողություն քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն քրեակատարողական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և  իրականացնելու վերաբերյալ.

    8) իրականացնում է վերահսկողություն պրոբացիայի ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ, ներկայացնում է առաջարկություն ծառայողական քննություն նշանակելու և իրականացնելու վերաբերյալ.

    9) իրականացնում է վերահսկողություն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ.

    10) Նախարարի հանձնարարությամբ` անցկացնում է ծառայողական քննություններ և իրականացնում կարգապահական վարույթներ.

    11) քննարկում և վերլուծում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի, նոտարների, սնանկության գործով կառավարիչների, Նախարարության, Նախարարության առանձնացված ստորաբաժանումների (իրավաբանական անձանց) գործունեության վերաբերյալ ներկայացված դիմումները և բողոքները.

    12) հարուցում և իրականացնում է վարչական վարույթ.

    13) Նախարարի հանձնարարությամբ` իրականացնում է նախարարությանը վերապահված այլ վերահսկողական գործառույթներ, իրականացնում է օրենքով սահմանված այլ գործառույթներ:

     

     

    4. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ԲԱԺԻՆՆԵՐԸ

     

    8. Վարչության կառուցվածքում ընդգրկվում են՝

    1)     Առաջին բաժինը.

    2)    Երկրորդ բաժինը.

    3)    Երրորդ բաժինը.

    4)    Չորրորդ բաժինը.

    5)    Հինգերորդ բաժինը.

    6)   Վեցերորդ բաժինը:

    9.  Վարչության բաժիններն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:

     

    5. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

    10.  Առաջին բաժնի գործառույթներն են՝

    1)      դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ ներկայացված հաղորդումների ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

    2)     Նախարարի մամուլի քարտուղարից ստացված տեղեկատվության հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ՝ զանգվածային լրատվության միջոցների համապատասխան հրապարակումների առիթով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

    3)     Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների (գործակալությունների), ինչպես նաև Նախարարության համակարգում գործող կազմակերպությունների կողմից իրենց գործառույթների իրականացման ընթացքում դատավորի թույլ տված առերևույթ կարգապահական խախտմանն առնչվելու դեպքում, վերջիններիս կողմից Նախարարին ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ Նախարարի հանձնարարությամբ` դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

    4)     մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կայացրած ակտերի մշտադիտարկումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի վերաբերյալ նյութերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

    5)     անհրաժեշտության դեպքում, սույն կետի 1-4-րդ ենթակետերով ներկայացված հիմքերին առնչվող դատական գործերի (ակտերի) հետ փոխկապակցված այլ դատական գործերի (ակտերի), ինչպես նաև տվյալ դատական գործում (ակտում) առկա այնպիսի հանգամանքների և հիմքերի ուսումնասիրություն, որոնք մատնանշված չեն համապատասխան հաղորդման, հրապարակման կամ ակտի մեջ.

    6)    դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող այլ մարմինների կողմից ներկայացված վարույթ հարուցելու որոշումների հիման վրա կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի ուսումնասիրությունը, քննարկումը և վերլուծումը.

    7)     դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չհարուցելու վերաբերյալ պատասխանի նախագծերի, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու, հարուցված կարգապահական վարույթը կարճելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ ՀՀ բարձրագույն դատական խորհրդին դիմելու վերաբերյալ Նախարարի որոշումների նախագծերի պատրաստումը, ինչպես նաև դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի այլ նյութերի նախապատրաստումը.

    8)    Առաջին բաժնի կողմից իրականացվող գործառույթներին առնչվող գործերով՝ Վարչության և Նախարարության դեմ կամ նրանց կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության իրականացումը, ինչպես նաև ի թիվս Նախարարի կամ Նախարարի տեղակալի և Նախարարի կողմից լիազորված այլ անձանց՝ Բարձրագույն դատական խորհրդի նիստերում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում ներկայացուցչության իրականացումը:

    11. Երկրորդ բաժնի գործառույթներն են՝

    1)      նոտարների գործունեության ուսումնասիրության և դրա արդյունքների ամփոփման աշխատանքների իրականացումը՝ ինչպես դիմումների, բողոքների և հաղորդումների քննության, այնպես էլ համապատասխան հանձնարարականի հիման վրա իրականացվող ուսումնասիրությունների միջոցով.

    2)     նոտարական պալատի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի և պալատի կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքների կազմակերպումը.

    3)       սնանկության գործով կառավարիչների և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից օրենքի, իրավական այլ ակտերի և կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կանոնադրական պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունը.

    4)       նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա՝  ուսումնասիրությունների իրականացումը.

    5)       Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.

    6)         Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչություն:

    12. Երրորդ բաժնի գործառույթներն են՝

    1)      քրեակատարողական ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.

    2)     պրոբացիայի ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.

    3)     նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.

    4)     Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.

    5)     Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության իրականացումը:

          13. Չորրորդ բաժնի գործառույթներն են՝

    1)          իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության ընթացքում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը. 

    2)         քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացի օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

    3)         նշված ոլորտներին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.

    4)         Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.

    5)         Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչությունը:

    14. Հինգերորդ բաժնի գործառույթներն են՝

    1)        Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.

    2)       Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմինների կողմից  օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացումը.

    3)       նշված ոլորտին առնչվող դիմումների, բողոքների, հաղորդումների քննության, ինչպես նաև համապատասխան հանձնարարականի հիման վրա ուսումնասիրությունների իրականացումը.

    4)       Վարչության պետի հանձնարարությամբ վարչական վարույթի հարուցումը և իրականացումը.

    5)       Ոլորտին առնչվող գործերով՝ Վարչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Նախարարության դեմ կամ կողմից ներկայացված հայցերով դատական ներկայացուցչությունը:

    15. Վեցերորդ բաժնի գործառույթներն են՝

    1)       քաղաքացիների (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց), իրավաբանական անձանց՝ նամակների, գրավոր առաջարկությունների, դիմումների և բողոքների՝ օրենքով սահմանված կարգով քննարկում, քաղաքացիների նամակներում հաղորդվող՝ Նախարարության ենթակա մարմինների, ստորաբաժանումների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցառումների ձեռնարկման աշխատանքների իրականացում.

    2)      Նախարարության «թեժ գծի» սպասարկման աշխատանքների իրականացում։

     

    6. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ  ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

     

    16. Վարչության գործունեությունը համակարգում է Նախարարը։

    17. Վարչությունը գործում է վարչության պետի անմիջական ղեկավարությամբ: Վարչության պետն անմիջական հաշվետու է Նախարարին:

    18. Վարչության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթների իրականացման ապահովման համար։

    19. Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում է Նախարարը: Վարչության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը վարչության պետը կարող է ստորագրել անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

    20. Վարչության պետը`

    1) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է վարչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է վարչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

    2) Նախարարի հաստատմանն է ներկայացնում համապատասխան ոլորտներում՝ վարչության տարեկան ուսումնասիրության ժամանակացույցը և ուսումնասիրության ենթակա սուբյեկտների ցանկը.

      3) իրականացված ուսումնասիրությունների, ծառայողական քննությունների և կարգապահական վարույթների, դրանց արդյունքների ամփոփման և մեղավոր անձանց նկատմամբ իրավասու անձի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման շրջանակներում համապատասխան մարմինների ղեկավարներից և աշխատողներից, նոտարներից, սնանկության կառավարիչներից պահանջում և ստանում է բացատրություններ, պարզաբանումներ, զեկուցագրեր, ուսումնասիրությանը, ծառայողական քննությանը, կարգապահական վարույթին, պատասխանատվության միջոցների կիրառմանն առնչվող ցանկացած փաստաթղթեր.

    3.1 սույն կանոնադրության 10-րդ կետի 2-6-րդ ենթակատերով սահմանված ուսումնասիրությունների հիման վրա, ըստ անհրաժեշտության, զեկուցագրեր է ներկայացնում Նախարարին.

    4) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով Նախարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։»:

     

    Հավելված

    Արդարադատության նախարարի

    2022 թվականի հունվարի 3-ի

     N 1-Լ հրաման

     «Հավելված N 13

      Արդարադատության նախարարի

     2019 թվականի մարտի 29-ի

      N 103-Լ հրամանի

    Կանոնադրություն

  • Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչությունն  իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1)  ապահովում է նախարարության նյութատեխնիկական սպասարկման, ինչպես նաև գույքի և ապրանքների ընդունման, ինչպես նաև դրանց արդյունավետ և նպատակային բաշխման աշխատանքների իրականացումը.

    2)  կազմակերպում և համակարգում է գնումների գործընթացը.

    3)  կազմակերպում է նախարարության կողմից զբաղեցված տարածքի կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները.

    4)  կազմակերպում է նախարարությունում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծումը.

    5)  ապահովում է իր գործունեության ոլորտում գտնվող նյութատեխնիկական միջոցների հանձնման, ընդունման աշխատանքները.

    6)  ապահովում է նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նյութատեխնիկական միջոցների ապահովման աշխատանքների նախապատրաստումը և կազմակերպումը.

    7)  ապահովում է նախարարության վարչական շենքի, դրան հարող տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների շահագործումը, բարեկարգումը, ընթացիկ շինարարությունը.

    8)  իրականացնում է նախարարության նյութական արժեքների տարեկան գույքագրումը՝ կատարելով դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.

    9)  աշխատակիցներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ պայմաններով.

    10)  ապահովում է նախարարության ավտոտրանսպորտային սպասարկումը.

    11)  ապահովում է նախարարության համակարգչային, հեռախոսային և հեռուստատեսային ցանցերի, ինչպես նաև ընդգրկված տեխնիկական և ծրագրային միջոցների անխափան աշխատանքը, կազմակերպում դրանց նախագծման, կառուցման, ընդլայնման, արդիականացման և նորոգման աշխատանքները.

    12)  կազմակերպում և ապահովում է նախարարության էլեկտրոնային փոստի անվտանգ և անխափան աշխատանքը.

    13)  ապահովում է Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության  գործունեության ոլորտին առնչվող համապատասխան պայմանագրերի կնքման աշխատանքները:

    14)  կազմակերպում է Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գործունեության ոլորտին առնչվող վիճակագրական հաշվետվությունների կազմման և համապատասխան մարմիններին ներկայացնելու աշխատանքները:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  •  

    Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1)   նախարարի և նախարարության գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար)՝ անձնակազմի կառավարման գծով հրամանների, ինչպես նաև այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը, հաստատման ներկայացումը և իրազեկման աշխատանքների իրականացումը.

    2)  նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից ստորագրված հրամանների հաշվառման, դրանց բնօրինակների պահպանության և առաքման աշխատանքների իրականացումը.

    3)  նախարարի և Գլխավոր քարտուղարի կողմից պաշտոնի նշանակված անձանց անձնական գործերի վարման, հաշվառման, ընդունման-հանձնման, պահպանման, ինչպես նաև  քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում քաղաքացիական ծառայողների գրանցամատյանի վարման աշխատանքների իրականացումը՝ քաղաքացիական ծառայության տեղակատվական հարթակում (այսուհետ՝ Տեղեկատվական հարթակ).

    4)  նախարարության և Պրոբացիայի ծառայության կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

    5)  Քրեակատարողական ծառայության հաստիքային ցուցակներում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

    6)  քաղաքացիական ծառայության պաշտոնների վերլուծության, գնահատման և դասակարգման աշխատանքների իրականացումը.

    7)  նախարարության և Պրոբացիայի ծառայության ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում կատարվող փոփոխությունների նախագծերի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

    8)  Տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայության  պաշտոնների անվանացանկի և կադրերի ռեզերվի վարման աշխատանքների իրականացումը.

    9)  քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ (բացառությամբ Գլխավոր քարտուղարի) զբաղեցնելու համար մրցույթների կազմակերպման և անցկացման աշխատանքների իրականացումը.

    10)      քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների թեստերում ընդգրկվող մասնագիտական գիտելիքները ստուգող առաջադրանքների կազմման և Տեղեկատվական հարթակում դրանց տեղադրման աշխատանքների իրականացումը.

    11)  նախարարության համակարգում գործող  մարմինների (ՊՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև  Նոտարների, նոտարական թարգմանչի և սնանկության գործերով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

    12)նախարարարության և Պրոբացիայի ծառայության աշխատողների տեղափոխության, փոխադրման և գործուղման կարգով պաշտոն զբաղեցնելու նախապատարաստական աշխատանքների իրականացումը.

    13)   աշխատանքային, այդ թվում ժամկետային աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված աշխատանքների իրականացումը.

    14)   նախարարությունում և Պրոբացիայի ծառայությունում փորձագետներ ներգրավելու և փորձնակներ գրանցելու հետ կապված  նախապատարաստական աշխատանքների իրականացումը.

    15)             նախարարության և Պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատման և վերապատրաստման գործընթացի կազմակերպման աշխատանքների իրականացումը.

    16)             նախարարության ստորաբաժանումների  և Պրոբացիայի ծառայության նախնական (տարեկան) աշխատանքային ծրագրի կազմակերպման աշխատանքերի  իրականացումը.

    17)   քաղաքացիական ծառայողների կիսամյակային կատարողականների գնահատման աշխատանքների իրականացումը, արդյունքների վերլուծումը, ինչպես նաև աշխատողներին և ստրաբաժանումների ղեկավարներին մեթոդական աջակցության տրամադրումը.

    18)   նախարարության և Պրոբացիայի ծառայության աշխատողների ծառայողական և գործուղման վկայականների, ժամանակավոր անցագրերի, ինչպես նաև  քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների անդամների և փորձագետների ժամանակավոր անցաթղթերի տրամադրման և  հաշվառման աշխատանքների իրականացումը.

    19)   նախարարության և Պրոբացիայի ծառայության աշխատողների արձակուրդների տրամադրման և ժամանակացույցերի կազմման աշխատանքների իրականացումը.

    20)  նախարարության և Պրոբացիայի ծառայության աշխատողների ծառայողական գործուղումների ձևակերպման, գործուղման վկայականների տրամադրման  աշխատանքների իրականացումը.

    21)նախարարությունում և Պրոբացիայի ծառայությունում ուսումնական հաստատությունների ուսանողների պրակտիկայի կազմակերպումը.

    22)   նախարարության և Պրոբացիայի ծառայության աշխատողների տեղեկանքների նախապատրատման և տրամադրման,  անաշխատունակության թերթիկների հաշվառման, աշխատանքային գրքույկների լրացման, հաշվառման և աշխատանքային ստաժի հաշվարկման հետ կապված աշխատանքների իրականացումը.

    23)  նախարարության և Պրոբացիայի ծառայության զինապարտության հաշվառման և ամրագրման աշխատանքների իրականացումը.

    24)  աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի վարման աշխատանքների իրականացումը.

    25)  քաղաքացիական ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների և շահերի բախման, նվերների ընդունման արգելքի խախտման դեպքերի վիճակագրության վարման, քաղաքացիական ծառայողների բարեվարքության պլանների նախագծերի, ինչպես նաև բարեվարքության պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակման  աշխատանքների իրականացումը.

    26)  անձնակազմի կառավարման հարցերով բողոքների, դիմումների և առաջարկությունների ուսումնասիրության և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքների իրականացումը.

    27)   նախարարության աշխատողների կողմից ներքին կարգապահական կանոնների կատարման նկատմամբ վերահսկողություն.

    28)  նախարարին, Գլխավոր քարտուղարին և քաղաքացիական ծառայության գրասենյակին տրամադրում է քաղաքացիական ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվություն.

    իրականացնում է Օրենքներով և այլ իրավական ակտերով վարչությանը վերապահված այլ գործառույթներ:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  • Բաժինն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    1)    նախապատրաստում է նախարարի և գլխավոր քարտուղարի` զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում ստորագրման.

    2)   իրականացնում է նախարարի և գլխավոր քարտուղարի զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու աշխատանքները.

    3)   իրականացնում է նախարարության զորահավաքային նախապատրաստության աշխատանքները.

    4)   իրականացնում է նախարարության զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական աշխատանքները.

    5)   իրականացնում է նախարարության ուսումնական վարժանքների անցկացման աշխատանքները.

    6)   սահմանված կարգով իրականացնում է նախարարության զինապարտների հաշվառումը և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման աշխատանքները.

    7) իրականացնում է նախարարության քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքները.

    8)   առաջարկություններ է ներկայացնում նախարարության քաղաքացիական պաշտպանության զարգացման և այդ նպատակի համար ներդրումների, նյութատեխնիկական միջոցների և աշխատանքային ռեսուրսների վերաբերյալ.

    9)   իրականացնում է նախարարության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման աշխատանքները.

    10)  իրականացնում է նախարարության, նախարարությանը ենթակա մարմինների, նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից քաղաքացիական պաշտպանության գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքները:

    Բաժնի կանոնադրությունը՝ այստեղ:

  •  ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    1. Ծառայության նպատակներն են`

    1) քրեական վարույթի ընթացքում մեղադրյալի հնարավոր անօրինական վարքագծի կանխման ու դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունների կատարման ապահովման միջոցառումների իրականացումը` այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն ապահովելու միջոցով.

    2) հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ դատական ակտով նշանակված պատժի և հարկադրանքի այլ միջոցների կատարման միջոցով սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը, իսկ պրոբացիայի անչափահաս շահառուների նկատմամբ` նաև նրանց ֆիզիկական ու հոգեկան բնականոն զարգացման ապահովումը, նրանց դաստիարակումը և այլ անձի բացասական ազդեցությունից պաշտպանությունը.

          3) հասարակության անվտանգության ապահովումը` կրկնահանցագործության կանխարգելման և կրճատման միջոցով.      

          4) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) հաշտեցումը.  

          5) քրեական արդարադատության իրականացմանն աջակցությունը:

    1.  Ծառայության խնդիրներն են՝

    1) քրեական վարույթի ընթացքում «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

    2) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը.

    3) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորումը` գնահատելով ռիսկերն ու հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները.

    4) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին խորհրդատվական զեկույցների տրամադրումը.

    5) պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացումը.

    6) պրոբացիայի շահառուի և տուժողի (տուժողի իրավահաջորդի) միջև հաշտարարության իրականացումը:


    ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության կանոնադրություն

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ

    ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

      

    I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

     

    1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

    2. Գործակալությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    3. Գործակալության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

    4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

    5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

    6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

     

    II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

     

    7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

    1) անձնական տվյալների մշակողների ռեեստրի վարման աշխատանքների ապահովումը.

    2) անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարաբերությունների սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովումը.

    3) իր իրավասության սահմաններում անձնական տվյալների մշակման օրինականության ապահովումը:

     

    III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

     

    8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար իրականացնում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գործառույթներ։

     

    IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

     

    9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, նախարարության և գործակալության կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով։

    10. Գործակալության պետը պատասխանատու է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի լիազորությունների իրականացման համար:

    11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող՝ նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

    12. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է գործակալության բաժնի պետերից մեկը` գործակալության պետի առաջարկությամբ:

    13. Գործակալության պետը`

    1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

    2) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործակալության գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ.

    3) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

    4) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

    5) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

    6) նախարարության և գործակալության կանոնադրություններին համապատասխան՝ սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

    7) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին տարեկան հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

    8) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

    9) նախարարին առաջարկություններ է ներկայացնում գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.

    10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների ու անձանց հետ.

    11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

     

    V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

     

    14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

    15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

    Կանոնադրություն

     

    «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենք

    ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության 2015 հոկտեմբերից 2016 հունվար ընկած ժամանակահատվածի հանրային հաշվետվություն 

    ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության 2016 թ. գործունեության հանրային հաշվետվություն 

    Ֆեյսբուքյան պաշտոնական էջ
    ՀՀ  արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության 2019 թ. գործունեության հանրային հաշվետվություն

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության 2020 թվականի հանրային հաշվետվությունը

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն oրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավական ակտերի և իրավական ակտերի նախագծերի փորձաքննության, իրավական ակտերի գրանցման և հաշվառման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

    Գործակալության նպատակները և խնդիրներն են`

    1. իրավական ակտերի նախագծերի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարների կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.
    2. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառումը, պետական գրանցումը և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացման ապահովումը.
    3. իրավական ակտերի պաշտոնական հրապարակման և պաշտոնական վերահրատարակման իրականացման ապահովումը։

    Գործակալության գործառույթներն են՝

    Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1. Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշումների, Հայաստանի Հանրապետության Նախագահի նորմատիվ հրամանագրերի և կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների (այսուհետ` օրենսդրական ակտեր) նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության վերաբերյալ պետական պարտադիր փորձաքննության իրականացումը.
    2. Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի, միջազգային պայմանագրերի պահանջների համապատասխանության վերաբերյալ պետական փորձաքննության իրականացում և համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
    3. գերատեսչական և օրենքով նախատեսված նորմատիվ իրավական այլ ակտերի պետական փորձաքննության իրականացում.
    4. տեղական ինքնակառավարման մարմինների նորմատիվ իրավական ակտերի պետական պարտադիր փորձաքննության իրականացում.
    5. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի հաշվառում, պետական գրանցում և նորմատիվ իրավական ակտերի պահառուի գործառույթի իրականացում.
    6. իրավական ակտերի պաշտոնական հրապարակման ու պաշտոնական վերահրատարակման ապահովում.
    7. իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիայի իրականացում.
    8. իրավական ակտերի համակարգում և հրապարակման կազմակերպում.
    9. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում։

    Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

    1. Սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժին,
    2. Մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժին,
    3. Հարկային, մաքսային իրավունքի և ֆինանսական այլ բնագավառներում իրավական ակտերի փորձաքննության բաժին,
    4. Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի փորձաքննության և գրանցման բաժին:

    ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության կանոնադրությունը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 5-ի N 1045-Ն որոշմամբ:

    Կանոնադրություն

  • Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1)      Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ու իրավական ակտերի նախագծերի, նախարարության գործառույթներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումների և մեթոդական ուղեցույցների մշակման աշխատանքների կատարում.

    2)     նոտարիատի, հարկադիր կատարման, փաստաբանության,  քրեաիրավական, քրեադատավարական, քաղաքացիական, քաղաքացիական դատավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների և իրավական ակտերի նախագծերի մշակում.

    3)     այլ պետական մարմինների կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած օրենսդրական փոփոխությունների առաջարկությունների վերաբերյալ կարծիքների մշակման աշխատանքների կատարում.

    4)     սնանկության գործերով կառավարիչների, հաշտարարների, նոտարների թեկնածուների, նոտարական և դատավարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորումների և ստուգումների կազմակերպման աշխատանքների կատարում.

    5)     Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական և վճռաբեկ դատարանների որոշումների իմպլեմենտացիային ուղղված ուսումնասիրությունների, համեմատաիրավական վերլուծությունների և օրենսդրական բարեփոխումների մշակման աշխատանքների կատարում.

    6)    օրենքով սահմանված դեպքերում իրավական նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումների տրամադրման աշխատանքների կատարում.

    7)     ներկայացված առաջարկությունների, դիմումների և բողոքների օրենքով սահմանված կարգով քննարկման աշխատանքների կատարում. 

    8)    Վարչության կողմից մշակվող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ իրազեկման բարձրացման միջոցառումների, հանրային և մասնագիտական քննարկումների  կազմակերպման աշխատանքների կատարում.

    9)    քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կազմակերպում.

    10)  հայցադիմումների պատասխանների (առարկությունների) կազմման աշխատանքների ապահովում.

    11)    Կառավարության հանձնարարականների կատարում.

    12)   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  • «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը  փորձաքննությունների կատարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ առաջատար կազմակերպություններից մեկն է: Այն գործունեության կեսդարյա պատմություն ունի: Կենտրոնը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ` «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն» պետական հիմնարկի վերակազմակերպման արդյունքում: Այնուհանդերձ, Կենտրոնի պատմությունը սկսում է 1959 թվականից, երբ ՀՍՍՀ Մինիսրների Սովետի որոշմամբ ձևավորվեց Երևանի պետական համալսարանի քրեագիտության գիտահետազոտական լաբորատորիան, որն իրականացնում էր նաև դատական փորձաքննությունների կատարման գործառույթ:

    Կենտրոնի նպատակներն են՝

    փորձագիտության զարգացումը, փորձաքննությունների, այլ գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպումը և կատարումը,

     հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգումը, նորերի մշակումը, դրանց փորձարկումը և գործունեության համար երաշխավորումը,

     փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումը և կատարելագործումը, ինչպես նաև սահմանված կարգով նրանց որակավորման շնորհումը:

    Նշված նպատակներից ելնելով` Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործունեությունը․

    ա/  պայմանագրային հիմունքներով կատարում է փորձաքննություններ (ինչպես քրեական, վարչական, քաղաքացիական վարույթների շրջանակներում, այնպես էլ` այլ փորձաքննություններ), գիտական, գիտամեթոդական հետազոտություններ և գիտատեխնիկական աշխատանքներ` դրանց կատարումը կազմակերպելով իր հաստիքային և արտահաստիքային աշխատողների ուժերով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պայմանագրային հիմունքներով դրանց մասնակից դարձնելով այլ մասնագետների կամ համագործակցելով այլ կազմակերպությունների հետ.

    բ/ համակարգում է փորձագիտական հետազոտությունների մեթոդիկաները, մշակում, փորձարկում և գործածության համար երաշխավորում է նոր մեթոդիկաներ.

    գ/ կատարում է փորձագիտական պրակտիկայի ամփոփումներ ու դրանց հիման վրա մշակում մեթոդական ցուցումներ, համապատասխան կազմակերպությունների ներկայացնում առաջարկություններ` իրավախախտումների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու վերաբերյալ.

    դ/ կազմակերպում և իրականացնում է մեթոդական և գործնական օգնություն փորձագիտության հարցերով, դրանց վերաբերյալ տալիս մեթոդաբանական բնույթի պարզաբանումներ և  իրականացնում խորհրդատվություն.

    ե/ պատրաստում, հրատարակում և իրացնում է փորձագիտությանը վերաբերող ձեռնարկներ, տեղեկագրքեր, մենագրություններ, ժողովածուներ և այլ աշխատություններ.

    զ/ մշակում է փորձագիտության հեռանկարային զարգացման  ծրագրեր և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին.

    է/ սահմանված կարգով իրականացնում է դատական փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստումն ու կատարելագործումը, նրանց որակավորման հավաստումը.

    ը/ երկկողմ և բազմակողմ ուղղակի կապեր է հաստատում Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա համապատասխան կազմակերպությունների և մասնագետների հետ, իրականացնում է համատեղ միջոցառումներ, կազմակերպում է համաժողովներ, գիտական խորհրդակցություններ, սեմինարներ, մասնակցում այլ կազմակերպությունների կազմակերպած այդպիսի միջոցառումներին, նրանց հետ համատեղ իրականացնում մասնագետների փոխադարձ ստաժավորումներ և կատարում փորձի փոխանակում.

    թ/ իրականացնում է իր աշխատողների սոցիալական և կենցաղային պահանջմունքների բավարարմանն ուղղված միջոցառումներ.

    Կենտրոնի կառավարումն իրականացնում են ՀՀ կառավարությունը, ՀՀ արդարադատության նախարարը, ինչպես նաև Կենտրոնի տնօրենը` որպես Կենտրոնի գործադիր մարմին: 

    Կանոնադրություն

  • «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով։

    Հայաստանի ազգային արխիվն ունի 9 մասնաճյուղեր՝ Հայաստանի Հանրապետության մարզերում  և 19 ներկայացուցչություններ՝ տարածաշրջաններում։

    Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան՝

              ա. իրականացնում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի համալրումը, հաշվառումը, պահպանությունը, օգտագործումը

              բ. վարում է Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կենտրոնացված հաշվառումը

              գ. լիազորած պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին

              դ. արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրեր

              ե. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի բնագավառում մասնակցում է միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքներին

              զ. պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ։

       Արխիվը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է՝

              ա.  արխիվային վավերագրերի հրատարակություն.

              բ.  փաստաթղթերի պատճենների տրամադրում.

              գ. ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.

              դ. փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.

              ե. արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահո-վագրական պատճենների պատրաստում։

    Արխիվը մատուցում է հետևյալ հիմնական ծառայությունները՝

    Սոցիալ-իրավական բնույթի արխիվային տեղեկատվության տրամադրում

                      

    1. Տեղեկություններ աշխատանքային ստաժի, աշ­խա­տա­վարձի չափի, կրթության վերաբերյալ,
    2. Տեղեկություններ պարգևատրումների, պատ­վավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ,
    3. Տեղեկություններ գաղթականների, փա­խստա­կանների և հայրենադարձության վերաբերյալ,
    4. Տեղեկություններ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ կառավարության որոշումների և կարգադրությունների վերաբերյալ,
    5. Տեղեկություններ անշարժ գույքի (կալվածք, տուն, հողամաս, այգի) իրավունքների վերա­բերյալ,
    6. Տեղեկություններ շինանարության համար հողատարածքների տիրապետման վերա­բերյալ (արտադրական, բնակելի, տնտե­սական և այլն),
    7. Տեղեկություններ նոտարական գործարքների վերաբերյալ,

    Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի համալրում

    Արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորում և կարգավորում,

    Գիտահետազոտական աշխատանքներ

    1. Հետազոտական թեմաներին վերաբերող փաս­տաթղթերի հայտնաբերում և տրամադրում,
    2. Փաստաթղթերի ցուցահան­դեսնե­րի կազմա­կերպում, ժողովածուների և թեմատիկ հարցումների կազմում,
    3. Ծագումնաբանական և կենսագրական հարցում­ներ, տոհմածառերի կազմում,

    Վերականգնման և պահպանման աշխատանքներ

    1. Գործերի և գրքերի վերականգնում, կարում-կազմապատում,
    2. արխիվային արկղերի պատրաստում,
    3. փաստաթղթերի պահատվական պահ­պա­նություն,

    Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի հայտնաբերման, տրամադրման, թվայնացման, մոտնաժման աշխատանքներ

     Կից ներկայացվում են առնչվող իրավական ակտերը:

    Կանոնադրություն

  • Կենտրոնի գործունեության առարկան և խնդիրներն են՝
    1) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացների կազմակերպումը.
    2) իրավախախտում կատարած անձանց ուղղման, սոցիալական վերականգնման և վերաինտեգրման արդյունավետ և նպատակային ծրագրերի (այսուհետ՝ սոցիալական վերականգնողական ծրագրեր), այդ թվում՝ կրթական, մշակութային, մարզական, մանկավարժական, հոգեբանական ու սոցիալական աշխատանքի միասնական չափորոշիչների մշակումը և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելը.
    3) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացումը քրեակատարողական հիմնարկներում պահվող կամ ազատությունից զրկման հետ չկապված պատիժ կրող կամ վերահսկողության տակ գտնվող, ինչպես նաև պատժից ազատված անձանց համար.
    4) դատապարտյալների աշխատանքային զբաղվածության ապահովումը.
    5) քրեական արդարադատության ոլորտում իրավախախտների հետ աշխատանքում հասարակական նախաձեռնությունների սատարումն ու խթանումը, դրանց պետական աջակցության ցուցաբերումը.
    6) սոցիալական վերականգնողական ծրագրերի իրականացման շրջանակում պետական և ոչ պետական մարմինների փոխգործակցության համալիր միջոցառումների իրականացումը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ միջոցառումների, խորհրդատվության և համաժողովների կազմակերպումը.
    7) Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայողների, ինչպես նաև դատապարտյալների համար համապատասխան կրթական ծրագրերով բարձրագույն կրթության իրականացումը.
    8) գիտատեսական և կիրառական հետազոտությունների փորձագիտական գնահատումները.
    9) կրթության բոլոր մակարդակներում համապարփակ և համակարգված եղանակով նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգչային և էլեկտրոնային միջոցների կիրառումը և հեռանկարային մասնագիտությունների համակարգերի մշակումն ու արմատավորումը.
    10) տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:».

    Կանոնադրություն

    lawinstitute.am

  • Փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1)    ապահովում է նախարարությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման և փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.

    2)   ապահովում է փաստաթղթերը՝ ըստ տեսակների տարանջատելու աշխատանքները.

    3)   ապահովում է նախարարության ելից փաստաթղթերի ըստ պատկանելության առաքման աշխատանքների իրականացումը.

    4)   ապահովում է գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկությունների և բողոքների շարժի և կատարման ընթացքի մասին տեղեկատվության տրամադրման  աշխատանքները.

    5)   ապահովում է ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքները՝ սուրհանդակային ծառայության  միջոցով.

    6)   Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն ապահովում է քաղաքացիներից Ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի, այդ փաստաթղթերի համար սահմանված պետական տուրքի անդորրագրերի ընդունման և համապատասխան ստորաբաժանմանը հանձնելու, ինչպես նաև Ապոստիլ դրված փաստաթղթերը համապատասխան ստորաբաժանումից ընդունելու և քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքները.

    7)   ապահովում է գործերի, մուտքի և ելքի մատյանների, ինչպես նաև մտից և ելից գրությունների համակարգման և հաշվառման աշխատանքները.

    8)   ապահովում է նախարարության փաստաթղթաշրջանառության դասակարգման, վերլուծության և ամփոփման աշխատանքները.

    9)   յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ապահովում է հանձնարարականների, գրությունների, դիմումների և բողոքների թվի, դրանցում բարձրացված հարցերի բնույթի, դրանց վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական պատասխանների և ավարտված փաստաթղթերի, ինչպես նաև նամակագիրների սոցիալական կազմի վերաբերյալ վիճակագրության և ամփոփ հաշվետվությունների կազմման աշխատանքները:

    Կանոնադրությունը՝ այստեղ:

  • Վարչությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

    1)    միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ու նախարարության միջև համագործակցության ապահովում, գործընկերային կապի ամրապնդում և այդ նպատակով անհրաժեշտ հանդիպումների, քննարկումների և հաղորդակցության կազմակերպում.

    2)   նախարարության իրավասության ոլորտում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համագործակցության հիմնական ուղենիշների մշակման և դրա իրականացման աշխատանքների ապահովում.

    3)   նախարարության իրավասությանն առնչվող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված աշխատանքների ապահովում.

    4)   Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման, հաստատման, փոփոխման հետ կապված՝ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախարարության իրավասությանը վերապահված աշխատանքների իրականացում.

    5)   մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության, դրանից բխող գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակման աշխատանքների իրականացում, ԳԾ-ով սահմանված միջոցառումների կատարման համակարգում, ԳԾ համակարգող խորհրդի աշխատանքների և հանրային քննարկումների կազմակերպում.

    6)   միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ստացված՝    նախարարության իրավասությանն առնչվող հարցաշարերի լրացման և պահանջվող տեղեկատվության մշակման և տրամադրման աշխատանքների իրականացում.

    7)   նախարարի, գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալների և նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ նախարարության այլ ներկայացուցիչների և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների միջև հանդիպումների, ընդունելությունների կազմակերպում.

    8)   նախարարի, գլխավոր քարտուղարի, նախարարի տեղակալների և նախարարի կամ գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ նախարարության այլ ներկայացուցիչների գործուղումների կազմակերպում.

    9)   ԵՄ Թայեքս և Թվիննինգ գործիքների շրջանակներում համապատասխան աշխատանքների համակարգում:

     Կանոնադրությունը՝ այստեղ: 

  • Քրեակատարողական ծառայությունը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող՝ նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որը ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով ապահովում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարելը, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ վերահuկողություն իրականացնելը, անձանց` oրենքով uահմանված հիմքերով եւ կարգով կալանքի տակ պահելը: Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաեւ oրենքով նախատեuված այլ խնդիրներ։

    Հրաման՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրութունը հաստատելու մասին

    ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կանոնադրություն
    Հ Ր Ա Մ Ա Ն N 435
    Հ Ր Ա Մ Ա Ն N 561-Լ
  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` ՀՀ տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց /բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների/ ու անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման ու մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման գործառույթների ապահովում:

    Պաշտոնական կայք՝ https://www.e-register.am/am/

     Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տեղեկատու հեռախոսահամարն է՝   +374 10 201448 

    Առցանց գրանցումների ժամանակ հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել +374 33 72 67 63 հեռախոսահամարով։ 

    Առավել տարածված կազմակերպաիրավական տեսակների նմուշային փաստաթղթերի ձևերը՝ այստեղ։

    Կանոնադրություն

  • «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին:
    Մինչև 2020 թվականն իրականացրել է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների և այլ ժողովածուների հրատարակությունը:
    2020 թվականի հուլիսի 1-ից «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է ՀԻՏՀ (Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, ԱՐԼԻՍ) www.arlis.am միասնական կայքում հրապարակելու միջոցով:
     2005 թվականից ՀԻՏՀ կառավարումն ու սպասարկումը, իսկ 2020 թվականի հուլիսից արդեն միասնական կայքի  կառավարումն ու սպասարկումն իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ կողմից:
    Միասնական կայքը թարմացվում է ամենօրյա պարբերականությամբ և հասանելի է 24/7 ռեժիմով:
    Ընկերության հիմնական գործառույթը www.arlis.am միասնական կայքում իրավական ակտերի պաշտոնական էլեկտրոնային հրապարակումն է, իրավական ակտերի պաշտոնական ինկորպորացիաների իրականացումը, միմյանց միջև տրամաբանական կապերի ստեղծումը, ինչպես նաև իրավական ակտերի էլեկտրոնային  շտեմարանի տվյալների պահպանումը, կառավարումն ու սպասարկումը:
    Հիմնական գործառույթից զատ ընկերությունն իրականացնում է նաև «ՀՀ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի տեղեկագիր» պարբերականի, օրենսգրքերի, այլ իրավական ակտերի հրատարակում, վերահրատարակում և բաժանորդագրություն, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
    2003 թվականից «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև սահմանված կարգով հրապարակման ուղարկված օտարալեզու օրենքների և այլ իրավական ակտերի պաշտոնական թարգմանությունների հրապարակմանը:
    Միասնական կայքում զետեղվում են նաև ԵՏՄ, ՄԻԵԴ ընդունած իրավական ակտերը, Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի որոշումները և բազմապիսի այլ իրավական ակտեր, որոնք համալրում են միասնական կայքը:
    Ընկերության առաջնահերթություններից է ԱՐԼԻՍ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգի շարունակական կատարելագործումը, Հայաստանի Հանրապետության բնակչության իրավական գրագիտության բարձրացումը և օրենսդրական դաշտում տեղի ունեցող զարգացումներին ժամանակին և շուրջօրյա իրազեկումը:
     
    Հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 4
    Կայքի հասցեները՝ www.arlis.am ,  www.pashtonakan.am
    Էլ. փոստ` pashtonakan@arlis.am
    Հեռախոսահամարներ՝
    (+374) 10 52-01-28 Տնօրեն Ռ. Մանուչարյան
    (+374) 60 46-46-02 փոխտնօրեն Մ. Քարամյան
    (+374) 60 46-46-01 ընկերության բաժնի վարիչի պաշտոնակատար Գ. Անանյան
    (+374) 10 54-44-41 բաժանորդագրության պատասխանատու Ն. Գաբրիելյան
    (+374) 60 46-46-03 հաշվապահություն
  • Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության նպատակներն են՝

    1)    քրեակատարողական և  պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակումն ու իրականացումը.

    2)   քրեական,  քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության մշակումը և կատարելագործումը.

    3)   ներման խնդրագրերի քննարկման գործընթացի իրականացումը.

    4)   Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության համակարգման աշխատանքների իրականացումը:

    6.   Վարչության խնդիրներն են՝

    1)    քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության մշակման և իրականացման ապահովումը, միջազգային պարտավորությունների կատարման ապահովումը.

    2)   քրեական, քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրության մշակման և շարունակական կատարելագործման ապահովումը.

    3)   ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովումը.

    4)   Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեության համակարգման ապահովումը:

    Վարչության կանոնադրությունը՝ այստեղ։

  • «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2008թ. փետրվարի 22-ի թիվ 163–N որոշմամբ։
    Թարգմանությունների կենտրոնի գործունեության առարկան և նպատակներն են`

    1. ՀՀ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումն անգլերենով. 
    2. ԵՄ իրավական ակտերի թարգմանությունների իրականացումը հայերենով.
    3. եզրաբանական բառարանների մշակումը, եզրաբանական շտեմարանների ստեղծումը, թարմացումը, զարգացումը և պահպանումը. 
    4. թարգմանությունների հանրամատչելիության ապահովումն ինտերնետային կայքի միջոցով. 
    5. լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումների իրականացումը. 
    6. հրատարակչական գործունեության ծավալումը և արտադրանքի իրացումը. 
    7. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը:

    Թարգմանությունների կենտրոնը, որպեu ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնում է`

    1. այլ թարգմանչական աշխատանքներ.
    2. ֆիզիկական և իրավաբանական անձանց պատվերների հիման վրա անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանչական ծառայությունների մատուցում.
    3. լեզվաբանական, այդ թվում` եզրաբանական, գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումներ.
    4. հրատարակչական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.
    5. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաuտում:

    Կանոնադրություն

    Կայքի հասցեն՝  www.translaton-centre.am

  • «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 25-ի թիվ 858-Ն որոշման հիման վրա:

    Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են` 

    1) Հայաստանի Հանրապետության կարգավորիչ (իրավական կարգավորման) քա­ղա­քականության մշակմանը, կարգավորիչ կառավարման ներդրմանը և զարգաց­մանն աջակցելը.

    2) ծավալուն հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մոտե­ցումներ նախատեսող կամ առավել կարևորություն ունեցող օրենսդրության զարգացման հայեցակարգերի մշակման աշխատանքների իրականացումը.

    3) իրավական ակտերի մշակման տարեկան ծրագրերի կազմումը.

    4) օրենսդրության մշակման ու զարգացման միջազգային կազմակերպությունների և իրավաստեղծ մարմինների կողմից մշակված մեթոդական ուղեցույցների ուսումնա­սիրման ու փորձի փոխանակման հիման վրա իրավական ակտերի նախագծերի մշակ­ման գործընթացի մեթոդական կազմակերպումը և իրականացումը, այդ թվում՝ իրա­վա­կան ակտերի նախագծման կազմման մեթոդական ցուցումների մշակումն ու զարգացումը.

    5) իրավական ակտերի նախագծերի մշակման դեպքում դրանց հայեցակարգերի նախապատրաստումը.

    6) Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության վերլուծությունը.

    7) Հայաստանի Հանրապետության օրենսդրության զարգացման վերաբերյալ առա­ջարկությունների մշակումը և տվյալ բնագավառի համար պատասխանատու մար­մին­ներին ներկայացնելը.

    8) օրենսդրության մշակման և իրավակիրառ գործունեության մասնագիտական կարողությունների զարգացումը.

    9) իրավական ակտերի մեկնաբանությունների մշակումը.

    10) իրավահամեմատական վերլուծությունների իրականացումը և դրանց վերա­բերյալ նյութերի ու տեղեկանքների հրապարակումը.

    11) նորարական իրավական նախաձեռնությունների, վերլուծությունների իրակա­նացումն ու արդի իրավունքի զարգացումը.

    12) իր գործունեության հիմնական նպատակների շրջանակներում հանրային և մասնավոր հատվածի շահառուների հմտությունների և կարողությունների հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

    13) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում նոր­մատիվ իրավական ակտերի կիրարկման մշտադիտարկման իրականացումը.

    14) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաս­տանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերում ամրա­գրված պարտավորությունների իրականացման համար բավարար իրավական դաշտի մշակումը.

    15) հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն հանձնարարված ոլորտներում Հայաս­տանի Հանրապետությունում գործող նորմատիվ իրավական ակտերի վերանայման արդյուն­քում դրանց կրճատման, ինչպես նաև հստակեցմանը և պարզեցմանն ուղղված աշխա­տանքների ու ծրագրերի իրականացումը.

    16) տեղական և միջազգային  իրավավերլուծական տեղեկատվական շտեմա­րան­ներին, բազաներին անդամագրումն ու դրանց հասանելիության ապահովումը՝ հիմնա­դրամի  հետ համագործակցող անձանց ու կառույցներին.

    17) համագործակցությունը տարբեր երկրների օրենսդրության զարգացման կենտ­րոնների հետ:

    18) վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը նպաստելը, էլեկտրոնային արդարադատության համակարգերի և գործիքների ներդրմանը, զարգացմանն ու կատարելագործմանն աջակցելը, ներառյալ՝ դրանց շրջանակներում անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը, ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացումը.

    19) իրավական ակտերի նախագծերի հայեցակարգերի և իրավական ակտերի նախագծերի շուրջ քննարկումների կազմակերպումը, քննարկումների կազմակերպմանն աջակցությունը և խորհրդատվության տրամադրումը:

    Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունե­ության հետևյալ տեսակներով՝ 

    1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդա­տվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.

    2) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների կազմակերպում.

    3) գործարարությանն աջակցող ծառայությունների և գործարար ծրագրերի մշակ­ման ծառայությունների մատուցում.

    4) հրատարակչական գործունեություն:

                                    

     

     

    «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը:

     

  • Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարությանաշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանում է, որն oրենքով, իuկ առանձին դեպքերում` նաեւ ՀՀ oրենuդրությամբ նախատեuված դեպքերում, մատուցում է ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում` հանդեu գալով Հայաuտանի Հանրապետության անունից։

     Գործակալությունը uտեղծվում ու վերակազմակերպվում է, եւ նրա գործունեությունը դադարեցվում է ՀՀ կառավարության որոշմամբ։ Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ, հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը։

     Գործակալության նպատակներն ու խնդիրներն են.

    • Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով

    քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման ապահովումը.

    • քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվի կազմակերպումը.

    • քաղաքացիական կացության ակտերի գրանցման ավտոմատացված տեղեկատվական

    բազայի ձեւավորման ապահովումը։

    Գործակալության համակարգը և գործառույթները.

    Գործակալության համակարգը կազմված է կառուցվածքային uտորաբաժանումներից եւ տարածքային մարմիններից։ Կառուցվածքային uտորաբաժանումները բաժիններ են, որոնք կազմում են գործակալության կենտրոնական մարմինը, իuկ տարածքային մարմինները` գործակալության տարածքային uտորաբաժանում հանդիuացող բաժիններ են։ Գործակալությունն իր նպատակների եւ խնդիրների իրականացման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային բաժինների միջոցով։

     Գործակալության կենտրոնական մարմինը`

    • կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը

    • իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականների պահպանությունը, հաշվառումն ու բաշխումը

    • կազմակերպում եւ ամփոփում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման վիճակագրությունը եւ դրա մաuին ներկայացնում տեղեկատվություն

    • կազմակերպում եւ վարում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման արխիվը

    • իրականացնում է oրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեuված գործառույթներ.

    • Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված իր իրավաuությունների uահմաններում իրականացնում է Հայաuտանի Հանրապետության

    միջազգային պայմանագրերի կատարման հետ կապված լիազորություններ։

    • Հայաuտանի Հանրապետության կառավարության կողմից հաuտատված ծառայությունների ցանկին եւ այդ ծառայությունների վճարների չափերին

    համապատաuխան իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններ։

    Գործակալության կառուցվածքային uտորաբաժանումներն են.

    • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների եւ ապոuտիլի բաժինը

    • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը

    ՔԿԱԳ գործակալության և հիմնական բաժինների կանոնադրությունները

    Կանոնադրություն

    Կանոնադրություն

    Կանոնադրություն

    Կանոնադրություն

    Որոշում

    Հրաման