Վերահսկողական ծառայություն
Վերահսկողության պետ՝ Դավիթ ԳասպարյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի վերահսկողական ծառայությունը (այսուհետ` ծառայություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ներկայացնում է առաջարկություններ:
Ծառայության նպատակները և խնդիրներն են նախարարությանը վերապահված իրավասության սահմաններում`
1) նախարարության առանձնացված ստորաբաժանումների, նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործունեության համապատասխանությունն օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.
2) դատավորի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կարգապահական վարույթ հարուցելու նախարարի լիազորության իրականացման ապահովումը.
3) քաղաքացիների դիմումներին և բողոքներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալը.
4) նախարարությանը վերապահված այլ վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովումը: