«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ

«Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերության տնօրեն՝
Արսեն Մնացականյան

«Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին: Մինչև 2020 թվականն իրականացրել է «ՀՀ պաշտոնական տեղեկագիր», «ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր», «Երևանի իրավական ակտերի տեղեկագիր» պարբերականների և այլ ժողովածուների հրատարակությունը:

2020 թվականի հուլիսի 1-ից «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն ՀՀ նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակումն իրականացվում է ՀԻՏՀ (Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ, ԱՐԼԻՍ) www.arlis.am միասնական կայքում հրապարակելու միջոցով: 2005 թվականից ՀԻՏՀ կառավարումն ու սպասարկումը, իսկ 2020 թվականի հուլիսից արդեն միասնական կայքի  կառավարումն ու սպասարկումն իրականացվում է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ կողմից:

08.07.2022 դրությամբ կայքում զետեղված են ավելի քան 150000 իրավական ակտ, իսկ օգտվողների ամենօրյա այցելումը հասնում է 14000-15000-ի: Համակարգից օգտվելն անվճար է, այն թարմացվում է ամեն օր և հասանելի է 24/7 ռեժիմում:

Ընկերությունն ունի նաև մասնագիտացված կրպակ (Վ. Սարգսյան փողոց, 2750-ամյակի պուրակ, Կենտրոնական Բանկի դիմաց):

Կայքի հասցեները՝ www.arlis.am , http://www.laws.am, http://www.legislation.am
Էլ. փոստ, pashtonakan@arlis.am

Հեռախոսահամարներ՝

(060) 46-46-02 Հրատարակչական, էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանի պահպանման, կառավարման, սպասարկման և պաշտոնական ինկորպորացիայի բաժնի վարիչ (Մ. Քարամյան)

(060) 46-46-03 հաշվապահություն, ընդհանուր բաժին

(010) 54-44-41 բաժանորդագրության պատասխանատու (Ն. Գաբրիելյան)



Առնչվող օրենսդրություն