-
Հերքում․ Արդարադատության նախարարությունը որևէ ընթացակարգի շրջանակում որևէ պայմանագիր չի ստացել
08/01/2021
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է։
-
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի դեկտեմբերի 5-ին ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստում ամփոփվել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները, որից հետո մեկնարկել է մրցույթով անցած 770 դիմորդների հետ պայմանագրերի կնքման գործընթացը:
-
Ազգային արխիվը նոր տնօրեն ունի
18/12/2020
Նշանակման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը։
-
2019թ-ի սեպտեմբերից Հայաստանում իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրներին, աջակցել կրթական նախաձեռնությունների իրականացմանը:
-
Դեկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։
-
Կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում և աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերն՝ ուղղված դատական և իրավական ոլորտի կարևոր, համապարփակ օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, և՝ դրանով իսկ, ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։
-
Դեկտեմբերի 11-ից 12-ը Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություների կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպվել էր «Գործարար միջավայրի բարելավման արդի մարտահրավերները դատաիրավական բարեփոխումների ներքո» խորագրով երկօրյա աշխատաժողով։
-
Ինչպես արդեն հայտնել էինք, սույն թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ և COVID 19 համավարակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության պետի 26.10.2020թ. հրամանով հաստատվել էր պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության նոր ժամանակացույց, որով ընդունելության ստուգումների և հարցազրույցների ժամկետը երկարացվել էր մինչև նոյեմբերի 21-ը:
-
Քննարկում Արդարադատության նախարարությունում
24/11/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Արցախյան պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից վարձկանների և օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների օգտագործման առնչությամբ ներպետական և արտաքին իրավական գործընթացների համակարգմանն ու ջանքերի կոորդինացիային։
-
Ներկայացնելով ժողովրդավարական բարեփոխումների Հայաստանի օրակարգը՝ Ռուստամ Բադասյանը նշել է, որ այն ուղղված է հասարակության վստահության բարելավմանը, դատական համակարգի անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության բարձրացմանն ու արդարադատության անխոչընդոտ հասանելիության ապահովմանը:
Հաղորդագրություններ