Հարկադիր կատարման ծառայություն
Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող՝ Սերգեյ ՄեղրյանՀարկադիր կատարման ծառայությունը, ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` նախարարության առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված դատական ակտերի հարկադիր կատարումը: Հարկադիր կատարումը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանված են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով: Հարկադիր կատարման ծառայության գործունեության հիմքում ընկած են օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանումը:
Հարկադիր կատարման ենթակա են`
- քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն uնանկ ճանաչելու և մրցութային վարույթ uկuելու մաuին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի.
- քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով.
- արբիտրաժային տրիբունալների վճիռները.
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով.
- Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները.
- Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները: