- Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ
- Պետական ծառայությունների մատուցման գրասենյակներ
- Քաղաքացիական կացության ակտերի գրանցում
- Իրավաբանական անձանց գրանցում և որպես ԱՁ հաշվառում
- Փաստաթղթերի միջազգային վավերացում (Ապոստիլ)
- Հարկադիր կատարման ծառայություն
- Պատիժների և հարկադրանքի միջոցների կիրառում
- Սնանկություն
- Արտոնագրված հաշտարարների ռեեստր
- Որակավորման ստուգում
- Նոտարիատ
- Դիտորդների խումբ
- Անվճար իրավաբանական օգնություն, հասցեներ
- Տուրքեր և վճարներ
- Դիմումների առցանց պատրաստում
- Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք
- Ամուսնության գրանցում
- Ծննդյան գրանցում
- Ամուսնալուծության գրանցում
Ի՞նչ կարգով է իրականացվում մահվան պետական գրանցումը
Մահվան մասին հայտարարությունը պետք է տրվի ոչ ուշ, քան մահը վրա հասնելուց կամ մահացածի դին հայտնաբերելուց հետո` եռօրյա ժամկետում։ Սակայն մահվան պետական գրանցման սահմանված ժամկետը բաց թողնելը չի կարող հիմք հանդիսանալ մահվան գրանցումը մերժելու համար։
Մահվան մասին ՔԿԱԳ մարմին պարտավոր են գրավոր հայտարարել`
1. բժշկական կամ բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունը, եթե մահը վրա է հասել մահացած անձի` տվյալ կազմակերպությունում գտնվելու ժամանակ,
2. քրեակատարողական հաստատության ղեկավարը, եթե դատապարտյալի մահը վրա է հասել քրեակատարողական հաստատությունում պատիժը կրելու ժամանակ, կամ նախնական կալանքի վայրի ղեկավարը, եթե կալանավորված անձը մահացել է կալանքի տակ գտնվելու ժամանակ,
3. նախաքննության կամ հետաքննության մարմինը, եթե անձի մահվան կապակցությամբ իրականացվում է քննություն կամ մահվան փաստի հիման վրա, եթե մահացածի անձը հաստատված չէ,
4. զինվորական մասի հրամանատարը, եթե մահը վրա է հասել զինվորական ծառայության ընթացքում։
Ո՞ր մարմինն է կատարում մահվան պետական գրանցումը
Մահվան պետական գրանցումն իրականացնում է հետևյալ ՔԿԱԳ մարմիններից մեկը.
1. մահացածի վերջին բնակության վայրի,
2. մահը վրա հասնելու վայրի,
3. մահացածի դիակի հայտնաբերման կամ
4. մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի։
Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության Երևանի հատուկ սպասարկում տարածքային բաժնում (հասցե՝ ք. Երևան, Էրեբունու փողոց, 2/2, հեռախոս՝ (+374 10) 439816, 437316:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մահվան պետական գրանցման համար
Մահվան պետական գրանցման պետք է ներկայացվեն.
1. դիմում (ձևանմուշը կարող եք ձեռք բերել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կայքից՝ www.moj.am հասցեով կամ ՔԿԱԳ մարմնից).
2. բժշկական կազմակերպության կամ բժշկի տված` մահը հաստատող սահմանված ձևի փաստաթուղթը,
3. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը, եթե անձի մահվան փաստը հաստատվել է, կամ անձը մահացած է ճանաչվել դատական կարգով։
Մահացածի անձը հաստատող փաստաթուղթը չհանձնելն արգելք չի հանդիսանում մահը գրանցելու համար։
Ի՞նչ ժամկետում է կատարվում մահվան պետական գրանցումը
Մահվան գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:
Որքա՞ն է կազմում պետական տուրքի դրույքաչափը
Մահվան պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։