Նորություններ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատարին

23/09/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են

23/09/2020
Այսօր մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը կոչ է արել ՀԿԱԾ անձնակազմին հատուկ ուշադրություն դարձնել անհիմն դրվող արգելանքներին

22/09/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սեպտեմբերի 22-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում մասնակցել է աշխատակիցների պարգևատրման և առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները խրախուսվել են

15/09/2020
2020 թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցների նկատմամբ, համաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի թիվ 1032-Ա հրամանի, Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը

14/09/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

12/09/2020
Երկու զեկույցների ներկայացումից հետո ծավալվել է հարց ու պատասխան․ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները։ Նիստին մասնակցող 13 անդամներից առաջին զեկույցին կողմ է քվեարկել 12-ը, երկրորդ զեկույցի քվեարկությունը տեղափոխվել է հաջորդ նիստ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը հրաժեշտ է տվել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարին

11/09/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընտանեկան կարգավիճակի տեղեկանքն ու ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակները հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային եղանակով

11/09/2020
Արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ թվային օրակարգի շրջանակում գործարկել է e-services.moj.am հարթակը։ Դրա միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու ստանալ ոչ միայն ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը, այլև, այսուհետ նաև ՔԿԱԳ վկայականների կրկնօրինակներ՝ էլեկտրոնային տարբերակով և վավերացված ապոստիլով։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու պետտուրքերը կհանվեն, մի շարք ծառայությունների տրամադրման ժամկետները կկրճատվեն

10/09/2020
Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունը հեղափոխական բարեփոխում է իրականացնում։ Կառավարության կողմից այսօր հաստատված օրենսդրական փաթեթով կապահովվի Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կբարձրացվեն մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկել է դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակի հայեցակարգը

04/09/2020
Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ։ Օրակարգի համաձայն, Հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ Արթուր Ղամբարյանը հանդես է եկել իր հեղինակած «Դատախազության և քննչական մարմինների սահմանադրական կարգավիճակ» վերտառությամբ հայեցակարգային զեկույցով։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պետական 90-ից ավելի ծառայությունները կարող եք ստանալ մեկ վայրում

01/09/2020
Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը

28/08/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը և ներկայացրել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ