Նորություններ

Քննարկվել են COVID 19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների համակարգի ուժեղացմանը վերաբերող մի շարք հարցեր

27/08/2020
Փոխնախարար Գալյանը ողջունել է Ծրագրի բացման երկօրյա դասընթացին մասնակող ներկայացուցչական կազմին և նշել, որ Արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հատկապես բռնության ենթարկված երեխաներին համալիր աջակցության տրամադրումը։ Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը մեծապես կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանության հետ իրականացվող ծրագիրն ու շնորհակալություն հայտնել ՄԹ գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում

22/08/2020
Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

20/08/2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել

20/08/2020
Արդարադատության նախարարության կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցման համար դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական ծառայության համակարգում մեկնարկել են «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները

17/08/2020
Նորարարական տեխնոլոգիաների զարգացման միտումներին համահունչ՝ Քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, փաստաթղթաշրջանառությունը կրճատելու, արդյունավետ, թափանցիկ և հաշվետու կառավարում ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի՝ 2019-2023 թվականների ռազմավարությամբ և դրա իրականացման՝ 2019-2023 թվականների միջոցառումների ծրագրով նախատեսվել էր Քրեակատարողական ծառայությունում ներդնել «E-penitentiary» էլեկտրոնային կառավարման համակարգը` «Կալանավորված անձանց և դատապարտյալների տեղեկատվական ռեգիստրը»։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

15/08/2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հանձնաժողովի հերթական նիստը։ Վերջինի ընթացքում քննարկվել են Հայեցակարգի մշակման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև առանձին զեկույցներով են հանդես եկել Հանձնաժողովի անդամներ Արմեն Մազմանյանը և Անահիտ Մանասյանը՝ համապատասխանաբար անդրադառնալով ընտրակարգին/իշխանությունների տարանջատմանն ու հավասարակշռմանը և պաշտոնատար անձանց անձեռնմխելիության ինստիտուտին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում

14/08/2020
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել մասնագիտացված հակակոռուպցիոն դատական համակարգի ստեղծմանը նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էին նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, այլք։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խոհարարական և հացաթխման դասընթացներ՝ դատապարտյալների համար

13/08/2020
Օգոստոսի 6-ին և 7-ին Արդարադատության նախարարության «Արմավիր», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում մեկնարկել են դատապարտյալների համար նախատեսված խոհարարական, իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում՝ հացաթխման դասընթացները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի առցանց հանրային քննարկում

07/08/2020
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր հեռավար աշխատանքային քննարկում է ունեցել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոր կազմավորվող Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման և զեկուցագրերի ներկայացման ժամկետը երկարացվել է մեկ շաբաթով

06/08/2020
Հաշվի առնելով ընդունելություն-մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների աննախադեպ մեծ թիվը, ինչպես նաև դիմումների ընդունման գործընթացում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված պահանջների անշեղ պահպանումը շարունակելու անհրաժեշտությունը, դիմումների ընդունման և զեկուցագրերի ներկայացման ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման

03/08/2020
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Պարզաբանում՝ նախօրեին ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ

23/07/2020
Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի և այլ հանցանքների համար մեղադրվող Հայկ Գալստյանը 2020 թվականի հուլիսի 22-ին քրեակատարողական ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ»` բուժզննության։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ