Նորություններ

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը

09/04/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Բադասյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Սուրեն Գրիգորյանին

07/04/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել Վարչապետի՝ նախօրեի որոշումով ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ նշանակված Սուրեն Գրիգորյանին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման թեստավորման փուլը

29/03/2021
Սահմանված ժամանակը լրանալուց հետո, Հանձնաժողովը, ամփոփելով քննության առաջին փուլի արդյունքները, արձանագրել է, որ 82 մասնակցից 80 և ավելի միավոր ստացել և թեստավորման փուլը հաղթահարել է 23 մասնակից։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները հանդիպել են

29/03/2021
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախագահ Հարությունյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին

29/03/2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

19/03/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին

15/03/2021
Նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իջևանում գործարկվեց Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

15/03/2021
Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները հանդիպել են․ ներկայացվել են հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները

09/03/2021
Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

07/03/2021
«Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020 թվականի տարեկան հաշվետվությունը

03/03/2021
Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների քառամյա ռազմավարության կատարողականի քննարկումը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

01/03/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ