Նորություններ

Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարի աշխատանքը

01/07/2020
Անդրադառնալով դատական համակարգում վեթինգի իրականացման հարցին՝ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Արդարադատության նախարարության կողմից Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով ստեղծվել է անհրաժեշտ գործիքակազմը՝ այն արդյունավետ և եվրոպական ստանդարտներին ու արժեքների համահունչ իրականացնելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրիստիննե Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի 2020 թվականի ամենամյա համաժողովին

29/06/2020
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել նման կարևոր միջոցառման մասնակցության հրավերի համար՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ հեղափոխական արժեքներին՝ օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և դատական ​​հավակնոտ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը՝ Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընդլայնվում է տեղում ծնունդների գրանցման ծրագիրը․ ևս չորս բժշկական հաստատություն միացել է նախաձեռնությանը

25/06/2020
Արդարադատության նախարարությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով և Առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ընդլայնել է տեղում ծնունդ գրանցելու բժշկական հաստատությունների ցանկը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ

22/06/2020
Ամփոփելով՝ պետք է նկատել, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ, շեշտել է առաջարկվող լուծումների լեգիտիմ նպատակն ու դրանց համապատասխանությունը եվրոպական ստանդարտներին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարությունը շնորհավորում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

21/06/2020
Արդարադատության նախարարությունը, Բուժաշխատողի օրվա կապակցությամբ, շնորհավորում է առողջապահական համակարգի սիրելի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ և իր խորին երախտագիտությունը հայտնում հատկապես ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմին՝ ովքեր, աշխատելով քրեակատարողական հիմնարկներում, բարձր պահելով մասնագիտական պատիվը՝ անմնացորդ նվիրումով են կատարում իրենց աշխատանքային պարտականությունները՝ հատկապես երկրի համար այս դժվարին օրերին։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ոստիկանության ոլորտի բարեփոխումները

19/06/2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Առցանց աշխատաժողով՝ ՄԻՊ ռազմավարության շրջանակում գործարկված www.e-rights.am հարթակի վերաբերյալ

10/06/2020
Այսօր Արդարադատության նախարարությունը կազմակերպել էր առցանց աշխատաժողով՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրի հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված www.e-rights.am hարթակի ներկայացմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

10/06/2020
Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Կոշ» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն․ մյուսների թեստի պատասխանը բացասական է:

06/06/2020
Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահվող դատապարտյալներից մեկից նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) առկայության կասկածանքով 04.06.2020 թվականին վերցվել է փորձանմուշ: Ստացված փորձաքննության դրական պատասխանի հանգամանքով պայմանավորված՝ դատապարտյալը տեղափոխվել է ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով

03/06/2020
Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է դարձել առանց ՔԿԱԳ տարածքային մարմին այցելելու՝ ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը՝ էլեկտրոնային տարբերակով։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ

01/06/2020
«Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող ազատազրկված 9-րդ դասարանի հանրակրթական հիմնական ծրագրերն ավարտած չորս անչափահասների տրվել են ավարտական վկայականներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սնանկության գործով կառավարիչների հետ քննարկվել են Արդարադատության նախարարի հրամանների կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր

26/05/2020
Արդարադատության նախարարությունում մայիսի 26-ին տեղի է ունեցել առցանց քննարկում «Սնանկության մասին» օրենքից բխող Արդարադատության նախարարի հրամանների կիրարկման վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ