Արսեն Մնացականյան

Տնօրեն

Արսեն Մնացականյան

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Երեսունը հունվարի 1974թվական, Երևան

Աշխատանքային գործունեություն

1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում՝ հետաքննիչ, քննիչ

1998թ. նոյեմբեր-1999թ. հունվար աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում՝ իրավախորհրդատու

1999թ հունվար -2009թ. հուլիս  աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ,

2009թ. հոկտեմբեր –2015թ. մարտ աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում: Զբաղեցրած պաշտոնը՝ Իրավաբանական ծառայության ղեկավար,

2015թ. մարտ 7 -ից մինչև 2015թհուլիսի 30-ը աշխատել է  ՀՀ արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչություն: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի  կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ,

2015թ հուլիսի 30-ից մինչև 2018թ մարտի 5-ը եղել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ,

2018թ հուլիսի 19-ից մինչև 2020թ. օգոստոսի 1-ը աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ,

2020թ. օգոստոսի 1-ից մինչև 2020թ. հուլիսի 31-ը աշխատել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ, Կոչումը՝ արդարադատության գնդապետ

2020թ. հուլիսի 31-ից 2021թ դեկտեմբերի 3-ը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին քննությունների վարչության պետի տեղակալ,

Կոչումը՝ գնդապետ:

Կրթություն

1980-1990թթ., Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոց

1990-1995թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ

Լեզուների իմացություն

Հայերեն – ազատ (մայրենի)

ռուսերեն – ազատ,

գերմաներեն – բազային գիտելիքներ:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: