ԶԼՄ-ները մեր մասին

Ճանապարհ դեպի երազանքների դատական համակարգ․ ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում դատաիրավական ոլորտում

10/08/2021
Քայլ՝ դեպի երազանքների դատական համակարգ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսպես բնորոշեց Կառավարության որոշումը, ըստ որի՝ Հայաստանում գործող դատավորների թիվը 20-ով կավելանա։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կարող եմ պատմել, թե ինչ են արել նախկինները. Անդրեասյանը՝ խոստացված վենդետաների մասին

06/08/2021
Նախարարի խոսքով՝ ինքն իր ամբողջ ուժերը ներդնելու է հանցագործների և ապօրինությունների դեմ պայքարի համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք ամենաարդար և լավ մոդելը, վատ դատավորներին համակարգից դուրս մղելու. Կարեն Անդրեասյան

06/08/2021
Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դրանք օրինական են, արդար են և դա դատական համակարգը մաքրելու, զտելու օրինական ձևն է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Անհիմն կամ հարկադրված կալանավորումների թիվը կկրճատվի. կառավարությունը ներդնում է տնային կալանքի ինստիտուտը

16/07/2021
Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախորդ տարի ՔԿՀ-ներում մահվան դեպքերը էականորեն նվազել են. Ռուստամ Բադասյան

04/06/2021
2020 թվականի ընթացքում շարունակվել են քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից

04/06/2021
Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը էականորեն չեն տարբերվում կատարողականից: Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17, 6 միլիարդ դրամ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շատ քաղաքական ուժեր ու հոսանքներ, կարելի է ասել, «ձեռքերն են տաքացնում». Բադասյանը` դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի մասին

05/05/2021
ԱՆ պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը Shabat.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնից ազատելու վերաքննիչ դատարանի որոշմանը և դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված կարգավարական վարույթին Подробнее: https://shabat.am/am/article/254183/SHat-qaghaqakan-ujher-u-hosanqner-

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սահմանադրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է շարունակել վարչապետի պարտականությունների կատարումը․ Ռուստամ Բադասյան

29/04/2021
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը պատասխանել է «Արմենպրես»-ի հարցերին` արդյոք Նիկոլ Փաշինյանը կարող է համարվել վարչապետի պաշտոնակատար` վարչապետի պաշտոնից հրաժարականի դեպքում և արդյոք կա փոխարինման իրավական հնարավորություն։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը

09/03/2021
Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

18/02/2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook-ի իր էջում գրել է. «Սիրելի՛ քաղաքացիներ Օրեր առաջ խոստացել էի, որ կվերացնենք ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։ Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ, այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ