ԶԼՄ-ները մեր մասին

Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության վավերացումը հավանության արժանացավ

11/01/2021
ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի` հաղորդագրություններ ներկայացնելու կարգի վերաբերյալ կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին հարցին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն միջազգային հանրության աջակցությունը. Բադասյան

24/09/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մանրամասներ է ներկայացրել Եվրոպական միության կողմից Հայաստանին 30 մլն եվրո աջակցություն տրամադրելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայաստանը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է հեղափոխական բարեփոխումներ

10/09/2020
Կառավարությունը հաստատեց հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների 3 նախագծից բաղկացած փաթեթ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն որակեց հեղափոխական։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը

14/08/2020
Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ. փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյան

24/06/2020
Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԲԴԽ-ն ունի միայն մեկ անելիք՝ իր գործունեությամբ վերջ դնել դատական համակարգի նկատմամբ քննադատությունների տարափին. Ռուստամ Բադասյան

23/06/2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրերս ասել է, որ գնահատական չի կարող տալ դատաիրավական բարեփոխումների ծրագրին, և որ ԲԴԽ առաջարկների մի մեծ զանգված չի ընդունվել կառավարության կողմից։ Նա նաև նշել է, որ կարելի էր ավելի լավը անել, ունենալ ավելի պարզ բարեփոխումների համակարգ, որի համար պետք էր քաղաքական կամք և համապատասխան ֆինանսավորում։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը ներկայացրեց դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը

19/06/2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԲԴԽ նիստում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: Ըստ Բադասյանի՝ Ազարյանը դատական նիստին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հասցեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արտակարգ դրության ընթացքում ԴԱՀԿ-ն բռնագանձումներ չի անի քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված գումարներից

12/06/2020
Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին այսօրվա որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքական հետապնդումներ, ունեզրկումից մինչև զինծառայողների մահվան դեպքեր. փաստահավաք հանձնաժողովի քննարկման տիրույթը

28/05/2020
Քաղաքական հետապնդումներ, ունեզրկումից մինչև զինծառայողների մահվան դեպքեր. փաստահավաք հանձնաժողովի քննարկման տիրույթը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՃՈ-ի և պարեկապահակային ծառայության փոխարեն՝ պարեկային ծառայություն. ԱԺ-ն քննարկեց գործադիրի առաջարկը

26/05/2020
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել նոր՝ պարեկային ծառայություն, որը կփոխարինի այժմ գործող պարեկապահակային ծառայությանը և ճանապարհային ոստիկանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
2021-ի առաջին եռամսյակում նախատեսվում է Երևանում անցնել «Պարեկային ոստիկանություն» ծառայության

25/05/2020
Մեր ռազմավարության մոտակա արդյունքը պարեկային ծառայության գործարկումն է, ԱԺ պատշպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանության մասին» օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման միջնորդագիրը դատարանը կքննի անհապաղ. օրինագիծը՝ ԱԺ-ում

25/05/2020
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրինագիծը, որը վերաբերում է կալանավորի/դատապարտյալի՝ ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից կամ կալանքից ազատվելու ժամկետներն ամրագրելու անհրաժեշտությանը. «Մտահոգիչ է, որ հունվարին ՔԿՀ-ներում մահացության երեք դեպք է գրանցվել, որոնցից երկուսը՝ ծանր հիվանդության հետեւանքով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ