Նորություններ

Քննարկում «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության վերաբերյալ

28/10/2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները

24/10/2014
ՀՀ արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 23-ին անցկացվել է «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները, համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը

23/10/2014
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի այլ ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզում

18/10/2014
Աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Շիրակի մարզպետարանում նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ: Այնուհետ ծնունդով գյումրեցի նախարարն այցելել է իր պատմության ուսուցչին՝ Արթուր Նիկողոսյանին, կիսվել դպրոցական տարիների հուշերով: Այցի շրջանակներում Հովհաննես Մանուկյանը մասնակցել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ծրագրի ներդրման ավարտական մամլո ասուլիսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է սոցիալական երկխոսության և համագործակցության եվրոպական մոդելը

13/10/2014
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կազմակերպած գործնական երկօրյա դասընթացին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Համագործակցության նոր փուլ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ

10/10/2014
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել նաև ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացման ու ամրապանդման ուղղությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

08/10/2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

06/10/2014
Հովհաննես Մանուկյանը հանդիպման ավարտին Նիլս Մուժնիկսին հանձնել է դատապարտյալի ձեռքով պատրաստված հուշանվեր և համոզմունք հայտնել, որ արդարադատությունն ի վերջո կլինի հասարակական հարաբերությունների լավագույն կարգավորիչը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Աշխատանքային քննարկում՝ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ

06/10/2014
Սուրեն Քրմոյանը տեղեկացրել է, որ Հակակոռուպցիոն ռազմավարության և դրանով նախատեսվող միջոցառումների շրագրի վերաբերյալ հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ են տարվելու՝ այն քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի այցը Գեղարքունիքի մարզ

03/10/2014
Արդարադատության նախարարն այցելել է նաև երկու գյուղական համայնք, հանդիպել գյուղացիների հետ: Մարդկանց ամենաշատ հուզող հարցը եղել է փաստաթղթերի անճշտություններին առնչվող քաշքշուկը, որը հիմնականում առաջանում է ժառանգություն ընդունելու ժամանակ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ֆլեթչեր ծրագրի պատվիրակները հյուրընկալվեցին նախարարին

03/10/2014
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի կարևոր շահառուներից է: Նա կարևորել է շրջանավարտների մասնագիտական առաջխաղացման գործընթացում Ֆլեթչեր ծրագրի շրջանակներում ստացած կրթության դերն ու նշանակությունը: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրի շրջանավարտ աշխատակիցները մեծ ներգրավվածություն ունեն համակարգում իրականացվող քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը

02/10/2014
Նախարարը ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ շուրջ տասը տարի աշխատելով դատավոր, շատ լավ է պատկերացնում այս համակարգը, դրա խնդիրներն ու լուծման ճանապարհները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ