Նորություններ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին
Դեսպանի հետ զրույցում Դավիթ Հարությունյանն անդրադարձել է պրոբացիոն ծառայության կարողություններին, անչափահասների արդարադատությանն ու ՔԿՀ-ներում առողջապահական ոլորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, ինչպես նաև քննարկել Շվեդիայի կողմից տարածաշրջանում իրականացվող ծրագրերին Հայաստանի մասնակցությունն առավել ակտիվացնելուն ուղղված հնարավորությունները:
Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին ներկայացվել է e-civil էլեկտրոնային համակարգը
Անի Մխիթարյանի խոսքով՝ 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ներդրված և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող e-civil համակարգի շնորհիվ այսօր բոլոր 52 ՔԿԱԳ տարածքային մարմիններն իրենց գործառույթներն իրականցնում են բացառապես Էլեկտրոնային համակարգով:
Արդարադատության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցության էլեկտրոնային նոր գործիքները
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացումը եղել և շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում՝ պատշաճ հետևողականություն ցուցաբերելով նաև էլեկտրոնային ժողովրդավարության, էլեկտրոնային մասնակցային գործիքների ներդրմանը:
Պրոբացիայի պետական ծառայության շահառուները մասնակցել են Արցախյան շարժմանը նվիրված ֆիլմի դիտմանը
Ֆիլմի դիտմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, «Հատուկ գնդի» ազատամարտիկ Գոռ Թամամյանը, ծառայության այլ աշխատակիցներ:
Արդարադատության նախարարն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին
Նախարար Հարությունյանն ընդգծել է պարբերական բնույթ ստացած մասնագիտական հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր:
Պարզաբանում ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությունների վերաբերյալ
Հիմք ընդունելով վերը նշվածը, ՀՀ արդարադատության նախարարությունն արձանագրում է, որ ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին:
Համալրվեց պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը
Ինչպես ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, կարևորելով օպերատորների դերն ու նշանակությունը պետական իշխանության մարմինների կողմից մատուցվող ծառայությունները քաղաքացիներին և իրավաբանական անձանց առավելագույնս մատչելի և հասանելի դարձնելու տեսանկյունից, անհրաժեշտություն է առաջանում շարունակաբար ընդլայնել օպերատորների ցանկը:
Արդարադատության նախարարը մասնակցել է «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը
Նախարար Հարությունյանն կատարված այս աշխատանքներում հատկանշական է համարել միջազգային գործընկերների՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի դերն ու ակտիվ ներգրավվածությունը:
Տեղի է ունեցել ազդարարման ինստիտուտի վերաբերյալ սոցիոլոգիական հետազոտության արդյունքների մասին քննարկում
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են սոցիոլոգիական հետազոտության արդյունքները, որոնք վերաբերում են ազդարարման նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքին, չազդարարելու բացասական հետևանքներին, կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ ազդարարելու պատրաստակամությանը և այլ հարցերին: Անդրադառնալով ներկայացված հարցման արդյունքներին՝ նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն ընդգծել է, որ ազդարարման ինստիտուտի ներդրման այս փուլում ամենաառաջնայինն անտարբերության տարրի վերացումն է հասարակության շրջանում: Այդ իսկ նպատակով առաջիկայում նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ արտաքին գովազդի և սոցիալական հոլովակների տեսքով, որում ներգրավված կլինեն մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում հանրության կողմից սիրված և ընդունված անձինք:
Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական վարչության նորանշանակ պետին
Նախարարը շնորհավորել է Ռաֆայել Հովհաննիսյանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ բարձր է գնահատում վերջինիս մասնագիտական փորձը քրեակատարողական համակարգում, ինչը, վստահաբար, նպաստելու է ոլորտի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների արդյունավետ և շուտափույթ լուծմանը:
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը
Նախարար Հարությունյանը նախևառաջ շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն որակելով առկա համագործակցության խորացմանն ուղղված նշանակալի քայլ և շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման համար:
Քննարկում՝ Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքների, խնդիրների և հեռանկարների վերաբերյալ
Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով, Պրոբացիայի ծառայության գործարկմամբ ՀՀ կառավարությունը ամրագրեց ու հաստատեց վերականգնողական արդարադատության համակարգերի ներդրմանն ուղղված իր կամքը, ինչը նշանակում է, որ պատժի նպատակներին կարելի է հասնել ոչ միայն անձին պահելով ազատազրկման վայրերում, այլև նրան վերասոցիալականացնելով: «Շատ կարևոր ու սկզբունքային փոփոխություններ են կատարվել, ինչի շնորհիվ էլ մենք նախորդ տարի լուրջ արդյունքներ ենք գրանցել: Նախ արդեն կարող ենք ասել, որ Պրոբացիայի ծառայությունը կայացել է՝ որպես առանձին, անկախ կառույց, ինչի հիմքում էլ դրվել է ամենակարևոր սկզբունքը, ըստ որի՝ մենք անձի պատժի իրականացումը համարում ենք անձի վերասոցիալականացումը, վերաինտեգրումը հանրային կյանքին»,-ասել է Ս. Քրմոյանը: