Նորություններ
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար
Հաշվի առնելով, որ հավաքի կազմակերպիչների կողմից տրված «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հրապարակային մեկնաբանությունները աղավաղված են ներկայացնում օրենսդրական կարգավորումները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ
Իրավական կարգավորումների վերաբերյալ ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, հավաքը դադարեցնելու վերաբերյալ ոստիկանության ներկայացուցչի օրինական որոշմանը չենթարկվելուն ուղղված կոչերը առաջացնում են քրեական պատասխանատվություն:
Ծանուցում՝ հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների համար
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, կարևորելով հավաքներին մասնակցող ՀՀ քաղաքացիների կողմից համապատասխան օրենսդրության իմացության անհրաժեշտությունը, տեղեկացնում է, որ տրանսպորտային հաղորդակցության ուղիներն արգելափակելը, եթե այդ արարքի արդյունքում մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացել է խոշոր վնաս, առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Քննարկվել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որի արդյունքում ստացվել է առաջադեմ դրույթներով օրենքի նախագիծ:
Կառավարությունում քննարկվել են համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում համատիրությունների գործունեության բարելավմանն ուղղված հարցեր են քննարկվել:
ՔԿՀ-ներում պահվող հաշմանդամություն ունեցող անձինք ապահովվել են անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներով
ՀՀ արդարադատության նախարարությունը, քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման քաղաքականություն մշակելիս և իրականացնելիս, առանձնակի կարևորություն է տալիս խոցելի խմբերի, մասնավորապես, անազատության մեջ պահվող հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների ուսումնասիրությանն ու դրանց լուծման ուղիների վերհանմանը:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների գրադարանները համալրվում են գրքերով
ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների գրադարանները գրքերով համալրելու գործընթաց է նախաձեռնել, որին աջակցելու պատրաստակամություն են հայտնել ՀՀ կրթության և գիտության, Սփյուռքի և Մշակույթի նախարարությունները:
Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:
Կայացել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի հերթական նիստը
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարության 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով սահմանված Արդարադատության նախարարության կատարած և կատարման ընթացքում գտնվող աշխատանքները:
«ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակման վերաբերյալ
Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաև հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունն ու ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին
Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:
Արդարադատության նախարարությունը հերքում է. նախարար Հարությունյանի պատասխանը վերաբերել է այլ հարցի
Մինչդեռ, հարցազրույցի ձայնագրությունում լրագրողի հարցը վերաբերել է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Գերմանիայի մոդելով փոփոխելուն. «Պարոն նախարար, ասում են՝ Գերմանիայի մոդելով են Սահմանադրությունը փոփոխել», ինչին ի պատասխան է եղել ՀՀ արդարադատության նախարարի «Ոչ, չգիտեմ ով է ասում, բայց ճիշտ չի ասում» պատասխանը: