Նորություններ
Ուսանողներին է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրը
Երևանի պետական համալսարանի դատական նիստերի դահլիճում հունիսի 15-ին իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին է ներկայացվել «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագիրը: ԵՊՀ ուսանողների հետ հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փոխդեկան Կարեն Գևորգյանը, բրիտանացի փորձագետ Մարտին Սեդոնը, այլք:
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության փոխգործակցությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ կարևոր ոլորտներում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված նոր բարեփոխումները քրեակատարողական համակարգում
Հատուկ ուշադրության է արժանի հրամանի այն կարգավորումը, որի համաձայն՝ Դատապարտյալներին և կալանավորված անձանց անհրաժեշտ սննդամթերքի ցանկում նշվում է միան անձանց այն թվաքանակը, ովքեր նշված օրը պետք է ապահովվեն սննդով, սննդամթերքի անվանումը, չափաբաժինները և գումարը:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալը մասնակցել է ՄԱԿ-ի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի 5-րդ աշխատանքային խմբի նստաշրջանին
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն օրերս մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) Անվճարունակության մասին օրենսդրությունն ուսումնասիրող աշխատանքային խմբի նստաշրջանին:
Աշխատաժողով՝ նվիրված ՄԻԵԴ-ում գործերի քննությանը երրորդ կողմ ներգրավելու, պետության կողմից միակողմանի հայտարարություն անելու հարցերին
Հունիսի 6-ին և 7-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը երրորդ կողմ ներգրավելուն, պետության կողմից միակողմանի հայտարարություն անելուն, ինչպես նաև բարեկամական կարգավորմանը նվիրված աշխատաժողով։
Կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ինչպես նաև՝ Եվրոպայի խորհրդի և Համաշխարհային բանկի փորձագետներ, ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունների, դատական իշխանության, Կենտրոնական բանկի և այլ բանկերի ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:
Արդարադատության համակարգի ներկայացուցիչները Փարիզում և Ստրասբուրգում մասնակցել են ուսումնական դասընթացների
Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից մայիսի 27-ից 31-ը Փարիզում և Ստրասբուրգում ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների, ՀՀ և ԼՂՀ դատավորների, ինչպես նաև նոտարների համար կազմակերպվել էին ուսումնական դասընթացներ:
ԵԵՊ 2-րդ միջազգային ֆորումի Իրավական հարցերի կոմիտեն նախագահել է Արդարադատության նախարարության ներկայացուցիչը
Օրերս Երևանում Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (ԵԵՊ) կողմից կազմակերվել էր «Ժողովրդավարական քաղաքացիության ձեռքբերում, մշակում և հզորացում» խորագրով Հայաստանում 2-րդ միջազգային ֆորումը:
Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը մասնակցել է «Արդարադատության մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում և այլ տարածաշրջանում» քաղաքական քննարկումներին
Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ, քննարկվել են նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները, դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել ։
Տեղի է ունեցել որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հունիսի 3-ին Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված որդեգրման բնագավառի օրենսդրական բարեփոխումների հարցերով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական ընդլայնված նիստը։
Սուրեն Քրմոյան. Պետությունը կարևորում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը ցանկացած ոլորտում քաղաքականության մշակման և դրա կյանքի կոչման գործում
Նախարարի տեղակալը ողջունել է հետազոտության հեղինակների կատարած աշխատանքը և նշել, որ քաղաքացիական հասարակությունը մեծ դեր ու առաքելություն ունի քաղաքացիների և իշխանության միջև կապի ապահովման տեսանկյունից:
Հիշեցում վարորդներին
Հիշեցնում ենք, որ 2015 թվականի հունվարի 9-ից ուժի մեջ մտած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2015 թվականի հունվար 9-ը վարչական իրավախախտում կատարելու դիմաց տուգանքի գումարն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում՝ 2015 թվականի հունվարի 9-ից մինչև հուլիսի 9-ը, վճարելու դեպքում, վարորդն ազատվում է տուգանքի չափի ավելացված, այսինքն՝ եռապատկված կամ հնգապատկված մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից՝ վճարելով միայն տուգանքի «մայր» գումարը: