Նորություններ
Ավարտվեց Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարների գլխավորած պատվիրակությունների այցը Հայաստան
Երևանում այսօր ավարտվեց Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի ու Վրաստանի պատիժների և պրոբացիայի նախարար Գիորգի Մղերբրիշվիլիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային եռօրյա այցը Հայաստանի Հանրապետություն: Հունիսի 25-26-ին հայ–վրացական իրավական համագործակցության ֆորումի երեք նստաշրջանի ընթացքում գործընկերները հանդես եկան զեկույցներով, ներկայացրին երկու պետությունների իրավական ոլորտի զարգացման համար նախատեսված և ընտրված մեխանիզմներն ու ձևաչափերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարներին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Քննարկվել են հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հունիսի 25-ին մասնակցել է «Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության խնդիրների վերաբերյալ» թեմայով քննարկմանը:
Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը
Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:
Կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարների վերաբերյալ
Դիլիջանում հունիսի 20-21-ը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ նվիրված Հայաստանում արբիտրաժի ինստիտուտի զարգացման հեռանկարներին: Քննարկումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդում» խորագրով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
Արդարադատության նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 19-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Կողմերը զրուցել են դեսպանավարման շրջանում արդյունավետ համագործակցության, ինչպես նաև հետագայում շարունակվելիք ծրագրերի մասին:
Դատավորների և դատախազների համար անցկացվում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ Աղվերանում հունիսի 17-ից դատավորների և դատախազների համար անցկացնում է ՀՀ-ում պրոբացիայի ծառայության ներդրման վերաբերյալ եռօրյա սեմինար-քննարկում:
Մեկնարկեց պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը
Արդարադատության նախարարն, անդրադառնալով Պրոբացիայի ծառայության գաղափարական և ինստիտուցիոնալ ասպեկտներին, ընդգծել է, որ Կառավարության քրեական քաղաքականության մեջ այն կարևորագույն սկզբունքն է: Ըստ նրա՝ եվրոպական երկրների փորձի վերլուծությունը վկայում է, որ ոչ բոլոր դեպքերում է քրեորեն պատժելի արարք կատարած անձի ազատազրկումը ծառայում սոցիալական արդարության վերականգնման, դատապարտյալի ուղղման և կրկնահանցագործության կանխարգելման նպատակին:
Տեղի է ունեցել Որդեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն իրականացնող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը
Նախարարի տեղակալը տեղեկացրել է հանձնաժողովի անդամներին, որ Արդարադատության նախարարությունը շարունակաբար աշխատանքներ է տանում այս ոլորտի իրավական ակտերը կատարելագործելու ուղղությամբ և առաջարկել հանձնաժողովի անդամներին 10-օրյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ որդեգրման գործընթացը կանոնակարգող Կառավարության որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ:
ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացը կարևորել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ նախարարության երկխոսությունը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական կենտրոնները համագործակցության նոր փուլ են մտնում
ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և ՌԴ արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոն»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր: