-
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
-
Մարտի 7-ին անցկացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի ընդլայնված քննարկումը, որը նախաձեռնել էր Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը ԱՄՆ ՄԶԿ աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեյշնալ» կազմակերպության ծրագրի շրջանակներում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, ինչպես նաև երեք տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
-
Մարտի 6-ին Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպությունը ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկում է անցկացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում մտավոր սեփականության վերաբերյալ հատուկ բաժին ունենալու նպատակահարմարության վերաբերյալ:
-
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով` նախաքննությունն ունենալու է երկու ձև` ընդհանուր կարգով նախաքննություն և պարզեցված կարգով: Ընդհանուր նախաքննությունը իրականացվելու է ծանր և առաձնապես ծանր հանցագործությունների դեպքում, իսկ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքում` պարզեցված կարգով:
-
Լրատվամիջոցն ապատեղեկատվություն է տարածել
26/02/2014
«Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 26-ի՝ «Որոտանի ՀԷԿ-ի ոդիսականը» վերնագրով հոդվածում, առանց փաստերը մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրելու, մեկնաբանել է, թե իբր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, դեռ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարելով, թե Որոտանի ՀԷԿ-ը վաճառել է ոչ թե իր ողջ գույքը, այլ դրա մի մասը, «մեղմ ասած ստել է»:
-
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին:
-
Մարդու իրավունքները երեխաների աչքերով
21/02/2014
Միջոցառման ընթացքում մասնակիցները նախ քննարկել են մարդու հիմնական իրավունքները, ապա կառուցել են իրավունքների ծառ՝ արտահայտելով երեխաների պատկերացմամբ մարդու հիմնական իրավունքները, ինչպես նաև ներկայացրել դրանց պաշտպանությանն ուղղված ներպետական և միջազգային կառույցները:
-
2014թ. փետրվարի 14-ին, ժամը 16:50-ին, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի կնոջ` Գ.Վ.-ի կողմից բերված հանձնունքի միջից հայտնաբերել և առգրավել են 10 հատ «Բ8» դաջվածքով դեղահաբ:
-
Փետրվարի 15-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ Հայաստանում «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» օրենքի մշակման վերաբերյալ: ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցել են ոլորտի փորձագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
-
Հրայր Թովմասյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներին
03/02/2014
Հանդիպման ընթացքում նախարար Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել ԳՄՀԸ-ի հետ համատեղ աշխատանքը, միևնույն ժամանակ՝ մատնանշելով այն կոնկրետ ոլորտները, որոնցում իրականացվող բարեփոխումների շրջանակներում կարող են շարունակել համագործակցությունը:
Հաղորդագրություններ