-
2014թ. մայիսի 5-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Մ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ն.-ի կողմից բերված հանձնուքի՝ «կեքս» տեսակի խմորեղենի միջից հայտնաբերել և առգրավել է 0,4 գրամ ընդհանուր կշռով 4 դեղահաբ:
-
Նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին ու վարչապետին վստահության համար: «ՀՀ կառավարության կարևորագույն օղակներից մեկի՝ Արդարադատության նախարարության առջև լուրջ խնդիրներ են դրված: Նախարարությունն ունի շատ լավ կադրեր, որոնց հետ համատեղ կաշխատենք: Կարծում եմ՝ կշարունակենք նաև բոլոր այն լավ ավանդույթները, որոնք եղել են»,- նշեց Հովհաննես Մանուկյանը:
-
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր նոտարների որակավորման ստուգման երեք փուլերը հաղաթահարած 18 դիմորդի տրամադրել է նոտարների որակավորման վկայական:
-
Բողոքները կընդունվեն մինչև 2014 թ-ի ապրիլի 28-ը, ժամը 16:00 գրավոր եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
-
Րոպեներ առաջ ՀՀ արդարադատության նախարարությունում մեկնակեց նոտարների որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների փուլը, որին մասնակցում է թեստավորման փուլը հաղթահարած 38 թեկնածու:
-
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ հանրային քննարկման արձանագրություն
25/04/2014
ՀՀ արդարադատության նախարարությունում 2014 թվականի ապրիլի 18-ին անցկացվեց հանրային քննարկում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությամբ:
-
Նոտարների թեկնածուների որակավորման ստուգումների առաջին փուլին մասնակցել է 44 դիմորդ, որից 38-ը հաղթահարել են 80 տոկոս ճիշտ պատասխանների շեմը և անցել են որակավորման ստուգման երկրորդ` խնդիրների փուլ:
-
ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակում է նոտարների որակավորման ստուգման թեստը՝ ճիշտ պատասխաններով: Այսօր առավոտյան ժամը 10:00-ին մեկնարկել էր նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը:Երկրորդ խմբի ստուգումը սկսվել է ժամը 13:30-ին և կավարտվի 15:30-ին:
-
Մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց
19/04/2014
ՀՀ արդարադատության նախարարությունում րոպեներ առաջ մեկնարկեց նոտարների որակավորման ստուգման թեստավորման փուլը, որին մասնակցում է 46 թեկնածու: Առաջին խմբի թեկնածուների ստուգումը մեկնարկել է 10:00-ին, երկրորդ խմբի ստուգումը կսկսվի 13:30-ին:
-
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
11/04/2014
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ:
Հաղորդագրություններ