Հաղորդագրություն՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի մասին

21/02/2014

 2014 թվականի փետրվարի 21-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստը՝ Գագիկ Հարությունյանի նախագահությամբ:

 Նիստի ընթացքում քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների աշխատանքային հանդիպման արդյունքներով առանձնացված լրացուցիչ հարցադրումներ, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր:

 Որոշվել է Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ աշխատանքային հանդիպման արդյունքների հիման վրա շարունակել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի լրամշակման աշխատանքները: Հանձնաժողովը լրամշակման աշխատանքներից հետո կնախապատրաստի հայեցակարգի վերջնական տարբերակը և կհարապարակի այն:

 Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հրապարակումից հետո մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվեն հանրային քննարկումներ, որի վերաբերյալ Հանձնաժողովը կհրապարակի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահին 

առընթեր սահմանադրական բարեփոխումների

 մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն