Դեպի վեր
  
 

Ռեսուրս-սենյակներ՝ մի շարք քրեակատարողական հիմնարկներում

18/12/2020 Տառատեսակի
չափսը
A A A

2019թ-ի սեպտեմբերից Հայաստանում իրականացվում է «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» ծրագիրը, որի նպատակն է հանրության ուշադրությունն ուղղել քրեակատարողական հիմնարկներում կրթության իրավունքին առնչվող հիմնախնդիրներին, աջակցել կրթական նախաձեռնությունների իրականացմանը:

Ծրագրի շրջանակներում ՀՀ արդարդատության նախարարությունը համագործակցում է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի հետ, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է ծրագիրը:  Երկու կողմերի միջև սույն թվականի օգոստոսի 3-ին  կնքվել է  համագործակցության հուշագիր։

Փոքր դրամաշնորհների շրջանակում «Նուբարաշեն», «Արթիկ», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում, աշխատանքի վրա հիմնված ուսուցման միջոցով, իրականացվել է ռեսուրս-սենյակների վերանորոգում և կահավորում գործընկեր ՀԿ-ների կողմից: Այս աշխատանքներին ընդհանուր առմամբ ներգրավված է եղել  66 դատապարտյալ։

Բոլոր ռեսուրս-սենյակները կահավորվել են առաջնային համակարգչային տեխնիկայով (համակարգիչ, պրոյեկտոր, էկրան) և  ուսումնական անհրաժեշտ պարագաներով (սեղաններ, աթոռներ,  գրապահարան, գրքեր, ֆլիպչարտ և այլն)։

Դեկտեմբերի 4-ին՝ «Նուբարաշեն», դեկտեմբերի 11-ին՝ «Արթիկ», դեկտեմբերի 14-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ներում ՀՀ արդարադատության նախարարության և Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցան ռեսուրս-սենյակների բացման և դասընթացների մասնակիցներին վկայականների հանձնման արարողությունները:

2020թ-ի ընթացքում Ծրագրի շրջանակում իրականացվել է «Կրթություն հանուն փոփոխությունների» լրագրողական մրցույթ լրագրողների և դատապարտյալների (այդ թվում՝ նախկին) մասնակցությամբ։ Մրցույթին ներկայացվել է  37 հոդված (23-ը՝ դատապարտյալներ, 14-ը՝ լրագրողներ)։ Մրցույթային ժյուրիի որոշմամբ մրցանակաբաշխության արդյունքում բոլոր դատապարտյալ մասնակիցներին շնորհվել են նվեր-փաթեթներ, իսկ մրցանակային տեղ գրաված մասնակիցներին (լրագրող և դատապարտյալ) շնորհվել են դրամական պարգևներ։

Ծրագիրն իրականացվում է նաև  Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում՝ այդպիսով ամրապնդելով գործընկեր ՀԿ-ների և Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրներում Բանտային կրթության միջազգային ցանցի ինստիտուցիոնալ կարողությունները։

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն