Դեպի վեր

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

24/09/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարության   իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի մասնագետ (ծածկագիր՝ 12-34.2-Մ6-2)

  1. նախապատրաստում է հասարակական կազմակերպությունների և արհեստակցական միությունների պետական գրանցման, դրանց կանոնադրությունների փոփոխությունների և պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների փոփոխությունների պետական գրանցման աշխատանքները.
  2. նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների (բացառությամբ ՀՈԱԿ-ների,             ՊՈԱԿ-ների, ոչ առևտրային կոոպերատիվների  և Հայաստանի Հանրապետությունում գրանցված հիմնադրամների առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների) պետական հաշվառման, դրանց կանոնադրությունների փոփոխությունների և պետական միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների փոփոխությունների պետական հաշվառման աշխատաքները.
  3. 3.     Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծառայությունների ցանկին և այդ ծառայությունների վճարների չափերին համապատասխան՝ մասնակցում է Բաժնի կողմից կատարվող վճարովի ծառայությունների մատուցման գործընթացին:

 

Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  •     Բարձրագույն կրթություն
  •     աշխատանքային ստաժ չի պահանջվում.
  •   ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ՝ համաձայն հավելվածի.
  • պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:

 

  • Աշխատավարձի չափը՝

           111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ)   ՀՀ դրամ:

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետը՝

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<29>>  սեպտեմբերի  2020 թ.

 

Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ ք. Երևան, Կոմիտաս 49/3:

 Էլ. փոստ՝  kadrer14@moj.am:

Ընտրություն կատարելու եղանակը՝

դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Վերը  նշված  պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին:  Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

 

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

 

  • դիմում` համապատասխան ձևաչափով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

 

ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝

 

  • անձամբ կամ էլեկտրոնային եղանակով (kadrer14@moj.am)՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

 

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 930-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-09/:

 

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն