Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Երևան քաղաքի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

18/06/2021

Գործառույթները՝

 

  • իրականացնում է նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց պետական գրանցման, պետական մարմինների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման գործընթացը.
  • իրականացնում է ոչ նմուշային կանոնադրությամբ իրավաբանական անձանց և դրանց փոփոխությունների պետական գրանցման, իրավաբանական անձանց առաձնացված ստորաբաժանումների հաշվառման, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի՝ էլեկտրոնային համակարգ մուտքագրման աշխատանքները.
  • իրականացնում է Գործակալության գործառույթների հետ կապված դիմումների ընդունման և այդ գործառույթների միջոցով կազմված փաստաթղթերի տրամադրման աշխատանքները.
  • իրականացնում է իրավաբանական անձանց գրանցումների հետ կապված հրապարակային ծանուցումների պաշտոնական էլեկտրոնային կայքում համապատասխան ծանուցումների մուտքագրման աշխատանքները:

Կարող են դիմել՝

 

    18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր՝ 

  • բավարարում են տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին 
  • տիրապետում են հայերենին   
  • ունեն բարձրագույն կրթություն 
  • ունեն հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ  իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ

Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

 

դիմում` համապատասխան ձևաչափով

.   Ինքնակենսագրական

.  տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները

.   աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին

.  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

.  մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

.  անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

Աշխատավարձի չափը՝

212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:

 

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝

 <<23>> հունիսի  2021 թ.

 

Ժամանակավոր թափուր պաշտոնների հիմքի վերացման ժամկետ՝

 

Մինչև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացումը:

 

Ընտրություն կատարելու եղանակ՝

 

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

 

Փաստաթղթերի հանձնման եղանակը՝ 

 

 

Անձամբ կամ էլեկտրոնային եղանակով, անձամբ հանձնելու դեպքում փաստաթղթերն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 1000- 1230-ը:

 

Գտնվելու վայրը՝

 

ՀՀ ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վ. Սարգսյան 3/8:

 

 

 

Էլ. Փոստ՝

 

Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում փաստաթղթերը կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ hr1@moj.am:

 

 

Հեռախոսահամար՝

 

010 59 40 56,  010 59 40 09: