Դեպի վեր

Արմեն Հովհաննիսյան

Նախարարի տեղակալ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

04.01.1989 թ., ք․Երևան

Աշխատանքային գործունեություն

ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի N 1162-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։

2019 թ-ից առ 2020 թվականի հոկտեմբերի 19-ը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

2015թ. առ այսօր  Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս (դասավանդվող առարկաներ՝ Քրեական դատավարություն, ՀՀ արդարադատության համակարգ)։ 

2019թ. (մեկ ամիս) ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ։

2014-2019թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

2010- 2014թ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ, առաջատար մասնագետ, այնուհետև գլխավոր մասնագետ։

Կրթություն

06/2011-06/2014- Ասպիրանտուրա, Իրավաբանության և միջազգային հարաբերությունների դեպարտամենտ, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա։                                       

09/2009-05/2011- Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա, մագիստոսի աստիճան (գերազանցությամբ),Երևանի պետական համալսարան։ 

09/2005-2009- Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ, Բակալավրի աստիճան (գերազանցության դիպլոմով), Երևանի պետական համալսարան։

Գիտական աստիճան, գիտական գործունեություն՝ թեկնածուական ատենախոսություն – «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում», ԺԲ.00.04  Դատական իրավունք, 001 մասնագիտական խորհուրդ, Երևանի պետական համալսարան։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Երկու մենագրության, երկու դասագրքերի, տասից ավելի գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ։

Այլ տեղեկություններ

Անդամակցություններ՝ ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի (թվանիշը՝ ԺԲ.00.04) անդամ։ 

Ընտանեկան դրություն՝  ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Լեզուներ` հայերեն (մայրենի), անգլերեն, ռուսերեն

Իրավասության շրջանակը՝

Նախարարի տեղակալը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. քրեակատարողական ոլորտի քաղաքականության մշակման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման և մեթոդական ղեկավարման, ինչպես նաև նշված ոլորտի բարեփոխումների և զարգացման ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

գ. հակակոռուպցիոն ոլորտի քաղաքականության և ռազմավարական ծրագրերի մշակման և իրականացման ապահովման, 

դ. հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարության և միջոցառումների կատարման նկատմամբ մոնիթորինգի (մշտադիտարկման) իրականացման,

ե. ներման խնդրագրերի քննարկման գործընթացի ապահովման,

զ. անչափահասների արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

է. Նախարարության համակարգում օրենքներով ստեղծված մարմինների մասնագետների մասնագիտական որակավորման բարձրացման ապահովման,

ը. բաց կառավարման գործընկերության ոլորտում աշխատանքների իրականացման ապահովման, 

թ. քրեական և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական գործունեության օրենսդրության մշակման և կատարելագործման ապահովման.

6) Նախարարի տեղակալն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության, քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող Պրոբացիայի ծառայության միջոցով: 

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն