Լալա Ներսեսյան

Գործակալության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

Տասը դեկտեմբերի, 1971 թվական:

Աշխատանքային գործունեություն

1999 թվականին աշխատել է Երևանի առևտրատնտեսագիտական տեխնիկումում որպես իրավունքի դասատու։

1999 թվականին համատեղության կարգով աշխատել է «Ադանա բանկ» ԲԲ ընկերությունում որպես իրավախորհրդատու։

1999 թվականին աշխատել է Արդարադատության նախարարության կուսակցությունների, լրատվության միջոցների, հասարակական և այլ կազմակերպությունների գրանցման վարչության առաջին կարգի խորհրդատու։

2001 թվականին աշխատել է նույն վարչության առաջատար խորհրդատու։

2001 թվականին աշխատել է պետական ռեգիստրի վարչության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների և լրատվության միջոցների գրանցման բաժնի առաջատար մասնագետ։

2003 թվականին աշխատել է աշխատակազմի իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների և լրատվության միջոցների գրանցման բաժնի առաջատար մասնագետ։

2005 թվականին աշխատել է աշխատակազմի իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների և լրատվության միջոցների գրանցման բաժնի գլխավոր մասնագետ ։

2007 թվականին աշխատել է աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժնի մասնագետի պաշտոնում։

2013 թվականին նշանակվել է աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրանցման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում։

2020 թվականին նշանակվել է ԱՆ իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության հասարակական միավորումների գրացման բաժնի գլխավոր մասանգետի պաշտոնում։

2022 թվականին նշանակվել է ԱՆ իրավաբանական անձնաց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի պաշտոնում։

Կրթություն

1990-1995 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում:

Այլ տեղեկություններ

Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին

Անկուսակցական է

Ամուսնացած է, ունի 2 երեխա։