Մարինե Յայլախանյան

Գործակալության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
Չորսը հունիսի, 1983 թվական:
Աշխատանքային գործունեություն
2015 թվականին աշխատել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունում, որպես գործավար:
2016 թվականի  մարտից-հուլիս ամիսներին աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:
2016 թվականի հուլիսից-սեպտեմբեր ամիսներին աշխատել է Արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունում, որպես արխիվի և ինտերնետային կայքի սպասարկման բաժնի առաջին կարգի մասնագետ:
2016 թվականին եղել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի առաջին կարգի մասնագետ:
2017 թվականին եղել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի առաջատար մասնագետ:
2020 թվականին եղել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի ավագ իրավաբան:
2021 թվականին եղել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի գլխավոր իրավաբան:
2022 թվականի մարտից-մայիս ամիսներին աշխատել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնում, որպես գլխավոր մասնագետ:
2022 թվականի մայիսից նշանակվել է Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ:
Կրթություն
2000-2004 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ իրավագիտության բակալավրի աստիճան:
2020-2022 թվականներին սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում՝ իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Այլ տեղեկություններ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն լեզուներին
Անկուսակցական է
Ամուսնացած է, ունի 3 երեխա։