Դեպի վեր

Նախարարի առաջին տեղակալ

 

Իրավասության շրջանակը՝

Նախարարի առաջին տեղակալը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

     ա. Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման ապահովման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից, 

      բ. իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց շրջանառության կազմակերպման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտներից, 

     գ. Նախարարության իրավասության շրջանակում՝ որպես կիրառող մարմին, իրավական ակտերի պաշտոնական պարզաբանման նախագծերի պատրաստման, բացառությամբ` Նախարարի այլ տեղակալներին վերապահված ոլորտների,

 դ. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

ե. իրավական ակտերի հրատարակման, հրապարակման և ինկորպորացիայի ապահովման,

զ. օրենքով սահմանված կարգով իրավական ակտերի պաշտոնական oրինակների հաշվառման, համակարգման և պահպանման ապահովման,

է. նոտարիատի ոլորտի քաղաքականության մշակման ապահովման,

ը. քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ապահովման,

թ. սնանկության ոլորտի քաղաքականության մշակման, սնանկության կառավարիչների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման,

ժ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

ժա. հաշտարարության ոլորտի քաղաքականության մշակման, Հաշտարարների ԻԿԿ-ի հետ կապի ապահովման

ժբ. փաստաբանական գործունեության ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման ապահովման,

ժգ. դատական փորձաքննությունների ոլորտում քաղաքականության մշակման և իրականացման, փորձաքննությունների, գիտամեթոդական աշխատանքների կազմակերպման ապահովման,

ժդ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման․

2) Նախարարի առաջին տեղակալն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է՝ Նախարարության իրավական ապահովման վարչության, ինչպես նաև Նախարարության համակարգում գործող «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:

Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն