Հ.Թովմասյան. «Քաղաքական ագռավությունից պետք է առաջ գնանք »

20/03/2012

«Հարցադրումները, որ այս փուլում եղան ու առաջարկությունները, որ հնչեցին ըստ էության չէին տարբերվում հարցի քննարկման առաջին փուլում հնչեցվածներից»,- Ազգային Ժողովի նիստի ժամանակ` ներկայացնելով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ հայտարարեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Խմբակցությունների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարը, անդրադառնալով անընդհատ մարտիմեկյան իրադարձությունների հիշատկաման փաստին, ընդգծեց, որ իրեն էլ ու իշխանությանն էլ երկու-երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները ոչ պակաս են մտահոգում, քան «Ժառանգությանը»:


«Ես չեմ ուզում, որ մենք այդքան շատ խոսենք դրա մասին` ինչպես բնորոշվել է նախկինում` քաղաքական ագռավությունից պետք է առաջ գնանք»,- նշեց նախարարը` ընդգծելով, որ օրենքի ընդունումն ու կարևորությունը ամենևին էլ միայն հանրահավաքների կոնտեքստում պետք չէ դիտարկել և պետք է դրանից դուրս գալ:

Հավելեց նաև, որ օրենքը ներկայացրած գործիչներն էլ ոչ պակաս հայրենասեր են, քան բոլոր նրանք, ովքեր դեմ են արտահայտվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին:

Նյութն ամբողջությամբ