Հրայր Թովմասյանն իր՝ հանրապետական դառնալու մասին
16/03/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պարզվում է, երկար ժամանակ համակրել է Հանրապետական կուսակցության գաղափարները, իսկ թե ինչու է որոշել հենց ընտրությունների նախաշեմին համալրել կուսակցության շարքերը՝ Aravot.am-ի այս հարցին նախարարը պատասխանեց, որ հենց նախընտրական շրջանն է իսկական որոշումներ կայացնելու ժամանակը. «Քաղաքական պրոցեսներ են, համագումար, դիմացը՝ ընտրություններ, որոշումներ կայացնելու լավ առիթ» :
«Ազատություն» ռադիոկայանի հարցին էլ, թե պարտադրե՞լ են կուսակցական դառնալ, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Չեն պարտադրել, պարտադրված կուսակցական ոչ մեկի պետք չէ: Մեկ տարուց ավելի է աշխատում եմ մի քաղաքական թիմում, այդ ընթացքում իրականացվեցին որոշակի ծրագրեր եւ կային բավարար ժամկետներ , որ ինքս ինձ համար որոշումներ պետք է կայացնեի՝ շարունակում ես, թե՞ոչ: Եւ եթե շարունակում ես , ապա դա լրացուցիչ հնարավորություն է տալիս մասնակից դառնալ նաեւ քաղաքական այն որոշումներին, որոնք վերաբերում են այն ոլորտին , որը ղեկավարում ես»: