Իրավաբանների դժգոհություններին անդրադառնում է ԱՆ փոխնախարար Արամ Օրբելյանը

24/02/2012

Պարզաբանում` «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքի վերաբերյալ մամուլի մի շարք հրապարակումների և քննարկումների ընթացքում բարձրացված հարցերի առիթով

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 5-ին, և Ազգային ժողովի կողմից առաջին իսկ ընթերցմամբ ընդունվել է 2011 թ. մայիսի 23-ին: Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, ինչպես և նախատեսվում է Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, քննարկվել են առաջարկվող տեքստում մի շարք փոփոխությունները, և արդեն իսկ լրամշակված տարբերակը քննարկվել և ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 2011 թ. դեկտեմբերի 8-ին: Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո 2011 թ. դեկտեմբերի 29-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և 2012 թ. հունվարի 19-ից մտել է ուժի մեջ (բացառությամբ որոշ նորմերի, ինչպես դա նախատեսված է օրենքի Հոդված 30-ով (անցումային դրույթներ)):
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ քննարկվում էր օրենքի ընդունման անհրաժեշտությունը, այդ թվում նաև փաստաբանական դպրոց հիմնադրելու անհրաժեշտությունը: Օրենքի ընդունումը այսպիսով բացում է Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության զարգացման մի նոր էջ: Օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվելու ժամանակ արդեն ներառել է համապատասխան հոդվածները փաստաբանական դպրոցի հիմնադրման մասին: Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո էլ մեկ անգամ իրականացվել են փաստաբանի արտոնագրի տրամադրման քննությունները, որին կրկին մասնակցել են զգալի թվով ունկնդիրներ: Ցավոք սրտի, մի շարք մասնագետներ (նրանց մեջ կան, իհարկե, առաջնակարգ և բարձր որակավորում ունեցող անձինք, ինչպես նաև, ցավոք սրտի, հնարավոր է նաև ոչ շատ բարձր որակավորում ունեցող անձինք) որևէ կերպ չէին ցանկանում մասնակցել քննություններին (իսկ ոմանց էլ չի հաջողվել հաղթահարել դրանք), ստանալ փաստաբանի արտոնագիր և դառնալ Փաստաբանների պալատի անդամ: Այսպիսի իրավիճակում առաջացող հիմնական խնդիրներին կանդրադառնանք ստորև, իսկ հիմա փորձենք տարանջատել այն փաստարկները, որոնք բերվում են օրենքի ընդունումից բողոքող և դժգոհող անձանց կողմից: Դրան կհաջորդեն համապատասխան պարզաբանումները` օրենքի նպատակների, լուծվելիք խնդիրների մասով:

Նյութն ամբողջությամբ