Զսպաշապիկ զինված ուժերի համար

23/02/2012

Օրինագիծն առաջին ընթարցմամբ ԱԺ-ն արդեն ընդունել էր, սակայն կառավարությունը գտնում է, որ դրանում դեռևս լրացումներ պետք է կատարվեն: Նախարարը նշեց, որ օրինագիծը հետ է կանչվել երկու հիմնական պատճառով:

«Մեր ներկայացրած տարբերակում բացակայում էր այդ օրենքի դրույթների խախտման համար պատասխանատվություն նախատեսող նախագիծը, որը վերաբերում էր հատկապես վարչական իրավախախտումներին և այնպիսի դրույթներին, ինչպիսիք են արտակարգ դրության տարածքում մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը, արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը, սննդամթերքի և առանջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի հատուկ կարգը խախտելը և մի շարք այլ սահմանափակումներ, որոնք նախատեսված են Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում: Դրանց համար մեկ ընդհանուր նորմ էր սահմանված, որն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, ինչը իրավական անորոշություն կարող էր ստեղծել, որովհետև այդ պատասխանատվությունները, հատկապես վարչական պատասխանատվությունները սահմանված չէին»,- ասաց նախարարը:

Նյութն ամբողջությամբ