Անկուսակցական նախարարն իրականացնում է ՀՀԿ քաղաքականությունը

16/02/2012

«Մենք ունենք քաղաքական կառավարություն, եւ ես, ըստ էության, կառավարություն եմ ընդգրկվել Հանրապետական կուսակցության քվոտայով: Դա նշանակում է, որ ես իրականացնում եմ Հանրապետական կուսակցության քաղաքականությունը՝ ինձ վերապահված ոլորտով: Դրանից հետո իմ կուսակցական լինելը կամ չլինելը, իմ գործունեության բովանդակության վրա որեւէ նշանակություն չունի»,- ասաց նախարարը՝ շեշտելով իր անկուսակցական լինելը. «Երբ կուսակցական դառնամ, անպայման կհրապարակեմ»:

Իսկ ինչ վերաբերում է կուսակցական դառնալու՝ վարչապետի հորդորների մասին լուրերին, նախարարը վստահեցրեց, որ իրեն նմանատիպ հորդոր ու պահանջ երբեւէ չեն ներկայացրել. «Այս պարագայում նման պահանջ չէր էլ կարող լինել, նման խնդիր չկա»:

Այս մասին գրել է նաև ԼՐԱԳԻՐԸ