Ընտրությունների նախաշեմին ընտրակարգ չեն փոխում. արդարադատության փոխնախարար

09/02/2012

Նրա խոսքով` 100 տոկոս համամասնական ընտրակարգին պետք է անցնել փուլերով եւ հարթ, հիմա այդ փոփոխությունը ժամանակավրեպ է: «Ընտրական գործընթացները մեկնարկել են, եւ այդ անցումը կարող է խոչընդոտել այդ գործընթացներին»,-ասաց Գ. Մուրադյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունն իր այսօրվա` փետրվարի 9-ի նիստում մերժել է խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը:

Հիշեցնենք, որ այդ նախաձեռնությամբ հանդես էին եկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները: