Նախարի տարեկան հաշվետվությունը
19/12/2011
Անդրադառնալով դատական համակարգի հիմնական խնդիրներին՝ Թովմասյանը 3 հիմնական հարց է առանձնացրել: Առաջին խնդիրը «իներցիայով աշխատելն է, որը գալիս է դեռ խորհրդային տարիներից»: «Երկրորդ հիմնական խնդիրը ծառայողների մտածելակերպն է, երրորդը՝ օրենսդրությունը»,-ասել է նախարարը: Ըստ նախարարի, ևս մեկ խնդիր է դատական համակարգի հետ սերտ կապեր ունեցող կառույցների գործունեությունը, ինչպիսիք են դատախազությունը, քննչական մարմինները և այլն: Դատական համակարգի բարեփոխումը եկող տարի լինելու է նախարարի ուշադրության կենտրոնում: Ըստ Թովմասյանի, նախատեսվում է նվազեցնել դատական բողոքարկումների մակարդակը, բարեփոխումներ իրականացնել փաստաբանության ոլորտում, բարձրացնել հանրության վստահությունը դատական համակարգի հանդեպ, ինչպես նաև բարձրացնել դատական գործերի քննության արդյունավետությունը 10 տոկոսով: