Հրայր Թովմասյան. “Չեմ հասկանում ֆուտբոլ չսիրող մարդկանց ”

19/12/2011

Մի տխուր կարծրատիպ է ձեւավորվել մեզանում. եթե նախարար ես կամ որեւէ այլ պաշտոն ունես, արդեն իսկ, մեղմ ասած, անմեղ չես: Դա ինձ հիշեցնում է Ստեփան Զորյանի «Պատերազմի» հերոս Մաճկալանց Դավթին, ով ձեռնափայտի մի հարվածով սպանում է խեղճ գյուղապետին, այդկերպ արտահայտելով ու պարպելով համաշխարհային պատերազմում կրած իր ցավն ու բողոքը: Անշուշտ, այդ կարծրատիպի ձեւավորմանը նպաստել են որոշ ղեկավար-պաշտոնյաներ, եւ երբեմն քննադատության թիրախ կարող ես դառնալ միայն նախարարի պաշտոնում լինելու «մեղքի» համար:

Ես անձնական ու գաղափարական ընդգծված հակառակորդներ չեմ ունեցել, սակայն նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո զգացի, որ քաղաքական, թիմային շահերը շատերին ստիպում են մոռանալ երբեմնի մտերմությունը եւ հրապարակային ու անիմաստ տեղը քննադատել: Նույնիսկ մարդիկ, ում հետ ժամանակին, ինչպես ասում են, աղ ու հաց ես կիսել: Բայց դե կյանք է, հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի:

Հարցազրույցն ամբողջությամբ