Մանկապղծության դեպքերի աճ է նկատվում. Հրայր Թովմասյան /վիդեո/

01/12/2011

“Այդ խոսակցություններին չեմ հետևում: Կա դատական պրոցես, նա ունի բողոքարկման իրավունք, առաջին ատյանի դատարանն այդ հանցագործության համար նախատեսված առավելագույն պատիժն է սահմանել, պրոցեսը ընթանում է, կարող եք հետևել”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադառնալով մանկապղծության համար դատապարտված սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի պատիժը մեղմացնելու մասին խոսակցություններին, ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը :

Դիտարկմանը, թե իսկապե՞ս Սերոբ Տեր-Պողոսյանը առողջական խնդիրներ ունի, Հրայր Թովմասյանն արձագանքել է.”Ես բժիշկ չեմ, որ ասեմ հիվանդ է, թե հիվանդ չէ, ոչ էլ այդ ստուգումներն եմ կատարել: Այսինքն` ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, ես չեմ ուզում բժիշկների գործը վերցնեմ: Եթե բժիշկները գտնում են հիվանդ է, ապա ցանկացած ոք, անկախ այն հանգամանքից, թե ինչ հանցագործություն է կատարել, բժշկական օգնություն ստանալու իրավունք ունի, այդ թվում նաև այդ անձը”: 

Շարունակություն