Դատապարտյալ Հայկ Գալստյանի տեսաուղերձը /վիդեո/. henaran.am

22/11/2012

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության  հանրային կապերի բաժինը ուղարկել է տեսանյութ, որում դատապարտյալը հերքում է, որ կարել է աչքերը:

“Մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հրապարակել են “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի նամակը, որով նա իբր հայտնել է, թե կարում է աչքերը եւ հայտարարում անժամկետ հացադուլ, քանի որ 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հ. Թովմասյանը պնդել էր, որ չեն գնալու զիջումների այն դատապարտյալների հարցում, ովքեր արդարություն գտնելու համար դիմում են ինքնախեղման:

Ըստ այդմ` ուղարկում ենք դատապարտյալ Հ. Գալստյանի հերքման տեսաուղերձը”,-գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ: