Դեպի վեր

Հայաստանը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է հեղափոխական բարեփոխումներ

10/09/2020 Տառատեսակի
չափսը
A A A

 

Կառավարությունը հաստատեց հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների 3 նախագծից բաղկացած փաթեթ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն որակեց հեղափոխական։  
«Հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: 
Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․ հանվում են ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը։
Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրաման համար ժամկետը 7 օրից՝ տեղում:
Կսահմանվեն ամուսնության գրանցումների ժամկետներ․ ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս, սահմանվել է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրած օրը։
Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում: 
Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր։ Կկրճատվեն ուղղում,  փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 օր։
Փաթեթով կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:
«Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացնենք նաև օնլայն հարթակի միջոցով։ Կընդլայնենք պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։
Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր, ինչի արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
Բացի այդ, լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռվի: Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին: 
Նախագծերի փաթեթով կբարձրանա ընդամենը մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝  կուսակցությունների գրանցումը կդառա 50 հազար դրամ, իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ 10 հազարից 50 հազար դրամ, անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ  և այլն։

Կառավարությունը հաստատեց հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումների 3 նախագծից բաղկացած փաթեթ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը այն որակեց հեղափոխական։  «Հաստատված փաթեթով կապահովենք Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունների թվայնացումը, կպարզեցնենք վարչարարությունը, կկրճատենք ժամկետները, կբարձրացնենք մատուցվող ծառայությունների որակն ու կնվազեցնենք կոռուպցիոն ռիսկերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Օրենքների ընդունման արդյունքում կունենանք հետևյալ պատկերը․ հանվում են ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար պետական տուրքերը։Կկրճատվի ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրաման համար ժամկետը 7 օրից՝ տեղում:
Կսահմանվեն ամուսնության գրանցումների ժամկետներ․ ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչև 3 ամիս, սահմանվել է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս՝ իր նախընտրած օրը։Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձևաչափով, ընդ որում՝ ներկա 2 կամ 3 օրվա փոխարեն 1 օրում: Կկրճատվեն անվան փոխման գրանցման ժամկետները․ մինչև 5 ամսից դարձվել է 15 օր։ Կկրճատվեն ուղղում,  փոփոխություն և լրացում կատարելու, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս ժամկետը մինչև 15 աշխատանքային օր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 օր։
Փաթեթով կսահմանվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ՝ front և back office ձևաչափով: Այսինքն, դիմումները կընդունվեն սպասարկման կենտրոնների կողմից, իսկ գրանցումները կկատարվեն Արդարադատության նախարարության կողմից՝ բացառելով դիմող և որոշում կայացնողների շփումները:«Կսահմանվի էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգ, որի արդյունքում ՔԿԱԳ ծառայությունների մատուցումը կիրականացնենք նաև օնլայն հարթակի միջոցով։ Կընդլայնենք պետական ռեգիստրի էլեկտրոնային ծառայությունները։Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կկրճատվի ու կսահմանվի 1 աշխատանքային օր, ինչի արդյունքում Հայաստանը Doing Business զեկույցի «Բիզնես սկսելը» ցուցիչով 10-րդ հորիզոնականից կարող է տեղափոխվել 2-րդ հորիզոնական, իսկ եթե օնլայն գրանցումները մեծամասնություն կազմեն՝ անգամ 1-ին տեղ»,- ասաց Ռուստամ Բադասյանը:Բացի այդ, լիազորված անձի միջոցով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու հնարավորություն կընձեռվի: Առաջին անգամ հնարավորություն կտրվի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ընդունել ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների դիմումներ Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար, ինչը կարող է նպաստել ներդրումների ներգրավման գործընթացին: Նախագծերի փաթեթով կբարձրանա ընդամենը մի քանի ծառայությունների պետտուրքերի չափը՝  կուսակցությունների գրանցումը կդառա 50 հազար դրամ, իրավաբանական անձի վերակազմակերպումը՝ 10 հազարից 50 հազար դրամ, անվան փոխման համար պետտուրքը կդառնա 30 հազար դրամ, ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակի պետտուրքը կդառնա 5 հազար դրամ  և այլն։
Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն