Դեպի վեր

Կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարարը

14/08/2020 Տառատեսակի
չափսը
A A A

Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։Այսպիսով մենք կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը. - «Մենք այդ շղթայի առաջին օղակը որպես ստեղծում ենք հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում, և կարելի է ասել, այդ շղթան փակվում է դատարանի ստեղծմամբ, համապատասխանաբար էլի մասնագիտացված կադրերով հագեցած դատարան ունենալու մասին է խոսքը»:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:

 

Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:
Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։
Այսպիսով մենք կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը. - «Մենք այդ շղթայի առաջին օղակը որպես ստեղծում ենք հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում, և կարելի է ասել, այդ շղթան փակվում է դատարանի ստեղծմամբ, համապատասխանաբար էլի մասնագիտացված կադրերով հագեցած դատարան ունենալու մասին է խոսքը»:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գաղափարի կողմնակից է, բայց մտահոգություններ ունի իրագործման առումով։ Օրինակ` հարցնում է` ինչպե՞ս են վստահելու մասնագիտական դատարանի դատավորներին, եթե ամբողջ դատական համակարգը վեթթինգի չի ենթարկվել. - «Շատ կարևոր է դատավորների ընտրության չափորոշիչների մեջ շահերի բախման հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանցից զերծ մնալը, որովհետև պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք առնչություն չունենան քրեական աշխարհի հետ կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, նրանց մերձավորները որևէ կերպ ներգրավված չլինեն որևէ կոռուպցիոն բնույթի երևույթների, էլ չեմ խոսում հանցագործությունների հետ: Սրանք ռիսկեր են, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն դատավորների ընտրության ժամանակ»:
Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ:
«Մենք փորձել ենք հնարավորինս սահմանափակել այն անձանց մուտքը դատարան, ովքեր վերջին ժամանակահատվածում ունեցած կլինեն կարգապահական խախտումներ և դրանց հիման վրա ենթարկված կլինեն պատասխանատվության: Դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե Մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով», - ասաց Սրբուհի Գալյանը:
Դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։ Նախատեսվում է, որ հակակոռուպցիոն այս դատարանը կսկսի գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես կկազմակերպվի անցումային փուլը. - «Կլինեն գործեր, որ կտեղափոխվեն, կլինեն գործեր, որ` ոչ»:Արդարադատության նախարարությունը հեղինակել է սահմանադրական օրենքների փաթեթ, որով առաջարկում է ստեղծել առնվազն 25 դատավորից կազմված մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան, դատավորներից 5-ը կքննեն միայն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին առնչվող գործերը:Կստեղծվի նաև մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորով, փոփոխություններ են նախատեսվում նաև Վճռաբեկ դատարանում՝ քրեական պալատը գործելու է 8 դատավորով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13-ով։Այսպիսով մենք կունենանք մասնագիտացված և որակապես ավելի բարձր դատարան, վստահ է արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը. - «Մենք այդ շղթայի առաջին օղակը որպես ստեղծում ենք հակակոռուպցիոն կոմիտե համապատասխան բարեվարքության ստուգումն անցած քննիչներով, որոնք պետք է նաև մասնագիտական վերապատրաստում անցնեն, նաև դատախազությունում առանձնացվում է ստորաբաժանում, որի անդամները ևս անցնում են բարեվարքության ստուգումը և առավելապես մասնագիտանում են այդ ասպարեզում, և կարելի է ասել, այդ շղթան փակվում է դատարանի ստեղծմամբ, համապատասխանաբար էլի մասնագիտացված կադրերով հագեցած դատարան ունենալու մասին է խոսքը»:Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գաղափարի կողմնակից է, բայց մտահոգություններ ունի իրագործման առումով։ Օրինակ` հարցնում է` ինչպե՞ս են վստահելու մասնագիտական դատարանի դատավորներին, եթե ամբողջ դատական համակարգը վեթթինգի չի ենթարկվել. - «Շատ կարևոր է դատավորների ընտրության չափորոշիչների մեջ շահերի բախման հնարավոր ռիսկերի գնահատումը և դրանցից զերծ մնալը, որովհետև պետք է այնպիսի մարդիկ լինեն, որոնք առնչություն չունենան քրեական աշխարհի հետ կամ քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, նրանց մերձավորները որևէ կերպ ներգրավված չլինեն որևէ կոռուպցիոն բնույթի երևույթների, էլ չեմ խոսում հանցագործությունների հետ: Սրանք ռիսկեր են, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն դատավորների ընտրության ժամանակ»:Դատավորների ընտրությունն իրականացվելու է բաց մրցույթի միջոցով, որին դիմելու հնարավորություն կունենան ոչ միայն գործող դատավորները, այլ նաև դատավոր չհանդիսացող անձինք։ Մրցութային խորհրդի անդամ են լինելու իշխանության երեք թևերի ներկայացուցիչները, ՄԻՊ ներկայացուցիչը, նախատեսված տեղեր կան նաև հասարակական սեկտորի համար։ Դատավորների թեկնածուներն անցնելու են բարեվարքության ստուգում հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից։ Մասնագիտացված այս դատարանի դատավորների համար համեմատությամբ այլ դատավորների նախատեսվում է ավելի բարձր աշխատավարձ։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորի թեկնածու ոչ բոլորը կարող են դառնալ, կան որոշակի սահմանափակումներ:«Մենք փորձել ենք հնարավորինս սահմանափակել այն անձանց մուտքը դատարան, ովքեր վերջին ժամանակահատվածում ունեցած կլինեն կարգապահական խախտումներ և դրանց հիման վրա ենթարկված կլինեն պատասխանատվության: Դատավորը հնարավորություն չի ունենա դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, եթե Մարդու իրավունքների դատարանը խախտում է ճանաչել կոնկրետ դատավորի կողմից կայացված դատական ակտով», - ասաց Սրբուհի Գալյանը:Դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։ Նախատեսվում է, որ հակակոռուպցիոն այս դատարանը կսկսի գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից։ Դեռևս հստակ չէ, թե ինչպես կկազմակերպվի անցումային փուլը. - «Կլինեն գործեր, որ կտեղափոխվեն, կլինեն գ
Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն