Զեյնալյան. Դատավորները պետք է բավարար վարձատրվեն և համարժեք կենսաթոշակ ստանան

11/04/2019

 

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դատական համակարգում կոռուպցիայի մասին, ասել է, որ դատական համակարգում կան կոռուպցիոն ռիսկեր:
«Դատական համակարգում կոռուպցիա կա և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ դատավորները պետք է ունենան բավարար վաստակ և համարժեք կենսաթոշակ, հայտնում է Yerkir.am-ը:
«Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են...Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը, դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ»,-ասել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում, ամենավերջին տեղն է զբաղեցնում: «Հիմա միջին հաշվով յուրաքանչյուր դատավոր ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սրանք այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»,-հավելել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարութնունը դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանող նախագիծ է դրել շրջանառության մեջ։
Ապահովագրական հատուցման չափ է սահմանվել առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ 3․5 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2․25 մլն դրամ, երրորդ խմբի՝ 1 մլն դրամ:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, լրագրողների հետ զրույցում խոսելով դատական համակարգում կոռուպցիայի մասին, ասել է, որ դատական համակարգում կան կոռուպցիոն ռիսկեր:
«Դատական համակարգում կոռուպցիա կա և դա պետք է արմատախիլ արվի: Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ դատավորները պետք է ունենան բավարար վաստակ և համարժեք կենսաթոշակ, հայտնում է Yerkir.am-ը:
«Դատական համակարգում կոռուպցիա կա, համենայնդեպս, նման ընկալում և տպավորություն կա, ինչի մասին են խոսում այն բացահայտումները, կոռուպցիայի մասով ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում, ինչպես նաև այն գործերը, որոնք այս պահին քննվում են...Իհարկե, պետք է նաև վերացվեն կոռուպցիոն ռիսկերը: Կոռուպցիոն ռիսկերից է սոցիալական երաշխիքի ցածր մակարդակը, դատավորները պետք է ունենան բավարար սոցիալական երաշխիքներ, վաստակ և համարժեք կենսաթոշակ»,-ասել է նա:
Նա հավելել է, որ Հայաստանը Եվրոպայի խորհրդում այս առումով գտնվում է վերջին տեղում, ամենավերջին տեղն է զբաղեցնում: «Հիմա միջին հաշվով յուրաքանչյուր դատավոր ստանում է 1100 եվրոյին համարժեք դրամ, իսկ նախավերջին տեղում գտնվող Մոլդովայում դա ավելի քան 3 անգամ բարձր է: Սրանք այդ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործոններից մեկն է»,-հավելել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարութնունը դատավորների՝ դժբախտ պատահարներից պետական միջոցների հաշվին ապահովագրության պայմանները և չափը սահմանող նախագիծ է դրել շրջանառության մեջ։Ապահովագրական հատուցման չափ է սահմանվել առաջին խմբի հաշմանդամների դեպքում՝ 3․5 մլն դրամ, երկրորդ խմբի հաշմանդամին՝ 2․25 մլն դրամ, երրորդ խմբի՝ 1 մլն դրամ:
Սկզբնաղբյուրը՝ http://www.panarmenian.net/arm/news/267515/?fbclid=IwAR3J4UpJBVCvRmuUcacryVAH6NIplo10q1wSH_yeLcSkY59VGE4r6HcqKTg