Նորություններ
Վ. Քոչարյան. Հայաստանը բարձր է գնահատում իրավական ոլորտում համագործակցությունը ՇՀԿ անդամ-պետությունների հետ
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը իր բոլոր գործընկերների հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով»,-ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:
Արդարադատության նախարարը քաղհասարակության հետ քննարկել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է hակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ու գործարկմանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման գործընթացին, դատաիրավական համակարգի անկախությանը և ապօրինի հարստացման քրեականացմանը:
Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ քննարկել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և ընդգծել պարբերական բնույթ ստացած երկուստեք հանդիպումների օգտակարությունն ու կարևորությունը:
Արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավարին
ՀՀ արդարադատության նախարարը Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 22-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի տնօրինության մարդու իրավունքների բաժնի ղեկավար Քրիստոս Գիակոմոպուլոսի հետ:
Կլոր սեղան-քննարկում՝ «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է «Պրոբացիայի պետական ծառայությունը. ակնկալիքներ և զարգացման հեռանկարներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը: Այն կազմակերպել էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայության հետ համատեղ:
Պետական ծառայությունների մատուցումն այսուհետ ավելի մոտ կլինի ՀՀ քաղաքացիներին
Այսօրվանից քաղաքացիները կարող են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, իրավաբանական անձանց գրանցման, չդատվածության մասին և քաղաքացիական ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկանքների ստացման, շարժական գույքի հետ կապված տեղեկանքների տրամադրման ծառայություններ ստանալ ոչ միայն համապատասխան տեղական մարմիններում, այլ նաև նշված սպասարկման գրասենյակներում: Նախարարը վստահեցրել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այս գործընթացը կրելու է շարունակական բնույթ և առաջիկա ամիսների ընթացքում ընդլայնվելու են սպասարկման գրասենյակների ցանցը և սպասարկման գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:
Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Արփինե Հովհաննիսյանը Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներին տեղեկացրել է նաև, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջիկայում կքննարկվի արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդում, ինչպես նաև Խորհրդարանում:
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը, դեսպանին, իր թիմին, որոնց հետ Արդարադատության նախարարությունը սերտորեն աշխատում է՝ համատեղ ծրագրերի և ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման և առավելագույն արդյունք արձանագրելու համար և ներկայացրել ՀՀ կառավարության գործողությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և արդարադատության ինստիտուտների նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը:
Հայտնի են Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարած անձանց անունները
ՀՀ արդարադատության նախարարությունը հրապարակում է Նոտարների որակավորման ստուգման երկրորդ փուլը հաղթահարած անձանց անունները:
Տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
Նախագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի անդամները. կոալիցիայի ներկայացուցիչներից երկուսը մասնակցում էին խորհրդի նիստին: Արփինե Հովհաննիսյանը, տեղեկանալով ցույցի մասին, առաջարկել է նրանց ևս ներս հրավիրել՝ նախագծի քննարկմանը մասնակցելու նպատակով: Կոալիցիայի անդամները խորհրդի անդամներին են ներկայացրել իրենց հուզող հարցերը և խոստացել մինչև 2016թ-ի նոյեմբերի 30-ը Արդարադատության նախարարություն ներկայացնել «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը:
Տեղի է ունեցել նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը
Նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման գործնական խնդիրների փուլը, որին մասնակցել է 24 դիմումատու: Նշենք, որ հոկտեմբերի 27-ին մեկնարկել էր նոտարների որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը, որին մասնակցել էր 34 դիմումատու: