Նորություններ
Պետական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետի տեղակալ Դիանա Ղազարյանը, այլք:
Համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում դատական արխիվային նյութերի թվայնացմանը
Արփինե Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ ներկայիս համագործակցությունը և հույս հայտնել, որ առկա փոխգործակցությունը ավելի կամրապնդվի և կկրի շարունակական բնույթ:
Նախարարը մասնակցել է «Հայաստանում աղջիկների և կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնում» թեմայով գիտաժողովին
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ցանկացած պետության զարգացվածության չափանիշներից մեկը այդ հասարակության մեջ կանանց զբաղեցրած դիրքն է ու նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը: «Մեզանից յուրաքանչյուրի համար կա կատարելության դերային մոդել՝ մեր մայրը, որից նախ և առաջ սովորում ենք հասարակության նկատմամբ վերաբերմունք»,- նշել է նախարարը և հավելել, որ մեր երիտասարդ պետությունը չի կարող իրեն նման «շքեղություն» թույլ տալ ու հրաժարվել հայ աղջիկների ու կանանց ներուժն օգտագործելու հնարավորությունից:
Պետական ծառայություններն այսուհետ ավելի մոտ են ՀՀ քաղաքացիներին
Արդարադատության նախարարության մեկնարկած բարեփոխումների այս շղթան շարունակական է լինելու. միասնական գրասենյակներ են գործարկվելու ՀՀ բոլոր մարզերի գյուղական համայնքներում:
Հայ-ռուսական համալսարանում ներկայացվել է e-draft.am կայքը
Սուրեն Քրմոյանը կոչ է արել ապագա իրավաբաններին ակտիվություն ցուցաբերել իրավաստեղծ պետության ձևավորման հարցում:Հանդիպման ընթացքում ներկայացվել է կայքը ստեղծելու գաղափարը, դրա անհրաժեշտությունն ու այն գործնականում կիրառելու հնարավորությունները:
«Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում գործարկվել է պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ
Նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղում և ընդգծել, որ պետական մարմինների կողմից մատուցվող 67 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում՝ խնայելով և ժամանակ և ռեսուրսներ: «Մեր նպատակը ՀՀ քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները հասանելի դարձնելն է՝ հնարավորություն տալով նրանց իրենց համար մոտ և նախընտրելի վայրից ստանալ ծառայությունը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:
Ուղեցույց՝ աշխատանքային հարաբերություններում անձնական տվյալների պաշտպանության մասին
Վերջինիս նպատակն է աշխատանքային հարաբերություններում ապահովել անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակ, պաշտպանել աշխատողների (տվյալների սուբյեկտների) իրավունքները, իրազեկել գործատուներին (տվյալներ մշակողներին) անձնական տվյալների պաշտպանության հիմնահարցերի մասին և ապահովել օրենսդրության միասնական մեկնաբանումը:
Մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման խնդիրների փուլը. ընթացքին կարող եք հետևել առցանց
Երևանում այսօր ժամը 10:00-ին մեկնարկել է նոտարների որակավորման ստուգման առաջին խմբի խնդիրների փուլը. երկրորդ խմբի ստուգումը կսկսվի ժամը 14:00-ին:
Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ժնևում
Քննարկման ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ ՀՀ կառավարության հետևողական գործունեությունը, ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններն ու նախաձեռնությունները։ Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրերին, ներառական կրթությանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև ոչ-կառավարական կազմակերպությունների դերակատարմանն առնչվող հարցեր։
Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Արդարադատության նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև առկա կայուն համագործակցությունը և կարևորել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպության իրականացվելիք առաքելությունը:
«Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործադիր տնօրեն Արամայիս Գալստյանը նշել է, որ բանկի 12 մասնաճյուղերում հաճախորդները հնարավորություն կստանան օգտվելու միասնական գրասենյակների ծառայություններից: «Այս մասնաճյուղում միասնական գրասենյակի գործարկումը կարևոր է մեզ համար, քանի որ հարակից տարածքում է գտնվում «Սասունցի Դավիթ» մետրոպոլիտենը, երկաթգծի կայարանը, ինչպես նաև միջհամայնքային և միջքաղաքային տրանսպորտների կայանատեղիները»,-նշել է բանկի գործադիր տնօրենը` հավելելով, որ եթե նախկինում այս ծառայությունները մատուցում էին միայն պետական մարմիններն, ապա այսուհետ այդ գործառույթները կիրականացնեն նաև բանկերը:
ՀՀ արդարադատության նախարարությունը կհամագործակցի «Լույս» հիմնադրամի հետ
Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժակլին Կարաասլանյանին, նշել է, որ այս կոնֆերանսը հնարավորություն կտա վեր հանել Այ թի և տեխնոլոգիական ընկերությունների առջև ծառացած խնդիրները և հավելել, որ Արդարադատության նախարարությունը և ՀՀ կառավարությունը պատրաստակամ են քննարկել և լուծումներ առաջարկել տեխնոլոգիական զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծման համար: