Նորություններ

«ԱՆ հատուկ ծառայողներն անցնում են հատուկ ուսուցում». Panorama.am

25/08/2014
«Հատուկ ուսուցման հրաձգության գործնական դասընթացներն անցկացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի՝ ՀՀ ոստիկանության կողմից լիցենզավորված հրաձգարանում՝ ատրճանակներով և հրաձգային վարժասարքի AK-74 մոդելի ինքնաձիգով, որը փամփուշտներ չունի (վիրտուալ փամփուշտ է)»,-ասում են ԱՆ-ից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հանրային քննարկման են ներկայացվում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծերը

22/08/2014
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը մեծապես կարևորում է նշված օրենքների նախագծերի վերաբերյալ քաղաքացիական հասարակության, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքը և ակնկալում մինչև սեպտեմբերի 5-ը ստանալ մեկնաբանություններ ու առաջարկներ դրանց վերաբերյալ՝ press@moj.am էլ. հասցեին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԵՐՔՈՒՄ. ՀՀ կառավարության նիստում «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ չի ներկայացվել

15/08/2014
Հայտնում ենք, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ արդարադատության նախարարը կառավարության նիստում նման նախագիծ չի ներկայացրել, և օրակարգում այդպիսի հարց չի քննարկվել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարի ելույթը՝ «Թվինինգ» ծրագրի փակման միջոցառմանը

15/08/2014
Անցած երկու տարիների ընթացքում Հայաստան այցելած ԵՄ փորձագետներն իրենց մեծ փորձառությամբ ու հմտություններով են կիսվել նախարարության և գործընկեր մարմինների անձնակազմերի հետ՝ նրանց ներկայացնելով ԵՄ առաջավոր պետությունների փորձը: Կազմակերպվել են վերապատրաստման ծրագրեր ոչ միայն Արդարադատության նախարարության աշխատակիցների, այլև ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորների, դատախազների, փաստաբանների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը «անհամեստ» հարց ուղղեց իր տեղակալներին. Փաստինֆո

13/08/2014
Ասուլիսի ավարտին նախարարը նախատեց լրագրողներին՝ իր տեղակալներին չափազանց համեստ հարցեր տալու համար, և ինքը փորձեց լրացնել բացը: «Ո՞րն է այս 3-ամսյա ժամանակահատվածի ամենակարևոր նվաճումը, ձեռքբերումը»,- հարց ուղղեց Հովհաննես Մանուկյանը ասուլիսի մասնակից իր տեղակալներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ԲՈՒՀ-երի ուսանողները կամավորության սկզբունքով մասնակցել են Նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին

13/08/2014
Երևանի ԲՈՒՀ-երի իրավագիտության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսումնաարտադրական պրակտիկայի ծրագրի մի խումբ ուսանողներ դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն՝ կամավորության սկզբունքով մասնակցելու նախարարության կողմից իրականացվող հանրային իրազեկման արշավին: Արշավի շրջանակներում ուսանողներն այսօր կազմակերպել են ակցիա, որի ընթացքում քաղաքացիների բանկային հաշիվների արգելափակման նախարարությունում գործող արագ արձագանքման թեժ գծի համարները տեղադրել են մեքենաների դիմապակիներին և բաժանել վարորդներին: Այնուհետև ուսանողները հանդիպել են նաև Նախարարության համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

12/08/2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Շրջայց «Սևան» քրեակատարողական հիմնարկում

04/08/2014
Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նախարարը նաև զրուցել է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր են ուղղել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարը ծանոթացել է սյունեցիների խնդիրներին

04/08/2014
Հայր Մակարի հետ քննարկվել են մարզի հոգևոր առանձնահատկությունները: Սրբազանը նախարարին տեղեկացրել է, որ մարզում նախընտրում են նոր եկեղեցիներ կառուցելու փոխարեն վերականգնել չգործող վանքերն ու եկեղեցիները: Առաջնորդարանում նախարարը պատմել է Գորիսի բժշկական կենտրոնում ապաքինվող փոքրիկ Արսենի մոր նամակի մասին: Նամակը նախարարն ստացել էր մարզ մեկնելուց առաջ, որտեղ ասվում էր, որ փոքրիկ Արսենն ունի հենաշարժական խնդիրներ և մայրը նշել էր, որ երեխան հեծանիվ է ուզում: Սրբազանն առաջարկել է միասին այցելել հիվանդանոց: Երեխաները բարձր տրամադրությամբ են դիմավորել հյուրերին: Հովհաննես Մանուկյանը բոլորին մաղթել է շուտափույթ ապաքինում, իսկ Սրբազանը օրհնել է փոքրիկներին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է թեստավորման առցանց ծրագիր

31/07/2014
«ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինտիտուտ» ՊՈԱԿ-ը, քրեակատարողական համակարգի ծառայողների վերապատրաստումն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, ստեղծել է թեստավորման առցանց ծրագիր: Այն քրեակատարողական ծառայողներին հնարավորություն է տալու մինչև հաջորդ վերապատրաստումը մնալ տեղեկացված և աշխատել սեփական գիտելիքների զարգացման ուղղությամբ: Ծրագիրն ունի օգտատիրոջ անվամբ և ծածկագրով մուտքի հնարավորություն դեպի օնլայն թեստավորում,և քրեակատարողական ծառայողը ցանկացած պահի կարող է թեստ անցնել:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի ընտանեկան ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքը

31/07/2014
2014 թվականի հուլիսի 30-ին «ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (1054)-ում հրատարակվել է և 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում դեպոնացման ինստիտուտը կլրամշակվի. Փաստինֆո

29/07/2014
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ամբողջությամբ ավարտվել են Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի քննարկումները: Աժ պատգամավորների ներկայացրած առաջարկություններն այժմ ամփոփվում են աշխատանքային խմբի կողմից: Ուստի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին «Փաստինֆո»-ն խնդրեց ամփոփել ԱԺ-ում կայացած շուրջ կես տարվա քննարկումների արդյունքները: «Քրեական դատավարության օրենսգիրքը շատ մանրամասն քննարկվեց ԱԺ-ում` սկսած այս տարվա հունվար ամսից: Հոդված առ հոդված մենք քննարկելով գնացել ենք առաջ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ