Նորություններ

Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը

31/10/2014
Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ը նոր տնօրեն ունի

31/10/2014
Ներկայացնելով կենտրոնի նորանշանակ ղեկավարին՝ Հովհաննես Մանուկյանը նշել է, որ Արամ Գահնապետյանը լավագույն մասնագետներից է ու շուրջ 25 տարվա փորձառնություն ունի այս ոլորտում: Նախարարը կարևորել է այն փաստը, որ, աշխատելով նույն համակարգում, Գահնապետյանը հստակ պատկերացնում է նպատակներին հասնելու ճանապարհին առաջացող դժվարություններն ու դրանց հաղթահարման ճանապարհները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Եվրոպական գործընկերների և ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը

30/10/2014
Հանդիպման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են կարծիքներ և առաջարկություններ՝ օրենքների մշակման փուլերի, դրանք ճիշտ և արդյունավետ կազմակերպելու ձևերի ու միջոցների, կիրառվող մեխանիզմների, հանրային մասնակցության բարձրացման հնարավորությունների և այլ հարցերի ու խնդիրների վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է ՀՀ-ում օրենսդրական ընթացակարգերի համապարփակ գնահատման զեկույցը

30/10/2014
Շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն այս գործընթացում: Մեր երկրում վերջին տարիներին իրավիճակի բավականին լուրջ փոփոխություն կա, և քաղաքացիական հասարակության ակտիվությունը նույնիսկ անզեն աչքով նկատելի է: Չեմ ուզում վերլուծություններ անել, թե այդ ներգրավվածությունն որքանով է էֆեկտիվ, բայց այն, որ այդ ներգրավվածության ծավալները մեծացել են` ակնառու է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոյեմբերի 14-ին կավարտվի դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացը

30/10/2014
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը նոյեմբերի 14-ին կավարտի հոկտեմբերի 13-ից մեկնարկած դատական կարգադրիչների հատուկ ուսուցման դասընթացը: Վերջինին կմասնակցի 264 դատական կարգադրիչ՝ համապատասխան մշակված երկու ծրագրով, 20 ակադեմիական ժամ տևողությամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

28/10/2014
Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ծրագրերն ու առաջնահերթությունները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայ և գերմանացի նոտարները քննարկել են երկու երկրների նոտարական համակարգերի օրենսդրական կարգավորումներն ու առանձնահատկությունները

28/10/2014
Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական Հայկ Հարությունյանը, ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավար Արման Օհանյանը, նոտարներ՝ Մարինա Մանուկյանը, Աիդա Աբրահամյանը, Աննա Թովմասյանը, Ալբերտ Եգանյանը, ՀՀ արդարադատության նախարարության և GIZ-ի աշխատակիցներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության վերաբերյալ

28/10/2014
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) Օրենսդրական աջակցության բաժնի ղեկավար Ալիս Թոմասի գլխավորած պատվիրակությանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկվել են ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները

24/10/2014
ՀՀ արդարադատության նախարարության և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ համագործակցության շրջանակներում, հոկտեմբերի 23-ին անցկացվել է «ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգում առկա խնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել են համակարգում առկա իրավիճակը, գործող մեխանիզմի թերությունները, համակարգի բարեփոխման և արդյունավետության բարձրացման ուղիները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է «Արդյունավետ դատական համակարգեր» թեմայով զեկույցը

23/10/2014
ՀՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում: Վերջինին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԱԱԵՀ) անդամ Ֆրանս ֆան դեր Դոելեն, Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Սոֆո Գելաշվիլին, ԱԱԵՀ դատական համակարգերի գնահատման աշխատանքային խմբի անդամ Ադիս Հոջիչը, ՀՀ արդարադատության նախարարության և Դատական դեպարտամենտի այլ ներկայացուցիչներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀՀ արդարադատության նախարարը Շիրակի մարզում

18/10/2014
Աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Շիրակի մարզպետարանում նախարարը հանդիպել է քաղաքացիների հետ: Այնուհետ ծնունդով գյումրեցի նախարարն այցելել է իր պատմության ուսուցչին՝ Արթուր Նիկողոսյանին, կիսվել դպրոցական տարիների հուշերով: Այցի շրջանակներում Հովհաննես Մանուկյանը մասնակցել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգի ծրագրի ներդրման ավարտական մամլո ասուլիսին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներկայացվել է սոցիալական երկխոսության և համագործակցության եվրոպական մոդելը

13/10/2014
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները մասնակցել են Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կազմակերպած գործնական երկօրյա դասընթացին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ