Նորություններ

Գրիգոր Մուրադյան. «Կալանքը չպետք է դառնա համատարած կիրառվող խափանման միջոց»

21/07/2012
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»:Ներկայումս Հայաստանում ընթանում են իրավական և դատական բարեփոխումներ՝ 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի հիման վրա: Այդ ծրագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումների մասին է «Փաստինֆո» գործակալության թղթակցի հարցազրույցը ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Գրիգոր Մուրադյանի հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

17/07/2012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ 2012-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Իրանցի դատապարտյալները բարի կամքի շնորհիվ պատժի մնացած մասը կկրեն հայրենիքում

14/07/2012
Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղեփոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարն այդպես չի ասել

13/07/2012
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երբեք չի հայտարարել, թե ՀՀ-ում ամուսնության տարիքը սահմանվելու է 19 տարեկանը,- ի պատասխան «Ա1+»-ի հարցման ասաց ԱՆ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փաստինֆո գործակալություն Վ. Դեմիրճյան. օրինագիծը չի նպաստի արտագաղթին և ծնելիության նվազմանը

11/07/2012
ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում ընդգրկված ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի շուրջ աղմուկ է բարձրացել հասարակության շրջանում: Մասնավորապես շրջանառվում են կարծիքներ, թե օրինագիծը կնպաստի արտագաղթին, ծնելիության նվազմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի շնորհավորանքը Սահմանադրության օրվա առթիվ

04/07/2012
Սահմանադրությունը պարզապես իրավաբանական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը պետականության ատրիբուտներից մեկն է: Սահմանադրությունը պետության զարգացման հիմնական ուղենիշն է, սահմանադրությունն է սահմանում այն արժեքները, որոնց հիման վրա պետական, հասարակական ու քաղաքական կյանքը կառուցվում է:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի միջնորդությամբ կարգապահական պատասխանատվության է ենթարկվել երկու դատավոր

02/07/2012
ՀՀ արդարադատության խորհուրդը հունիսի 29-ին բավարարել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը ` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին և Վլադիմիր Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում, իսկ Վլադիմիր Գրիգորյանին` նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքների վերաբերյալ

02/07/2012
Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2012 թվականի հունիսի 28-ի նիստում ուսումնասիրեց և ամփոփեց նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման արդյունքները: Հանձնաժողովը որոշեց 10 միավորից ցածր գնահատված աշխատանքերը, կոնկրետ միավորը նշելու փոխարեն, գնահատել "10 միավորից ցածր" նշագրմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նոտարական պալատը գործելու է Ալեք Մանուկյան 8/1 հասցեում

30/06/2012
«Ապագայում ունենալու ենք այնպիսի նոտարական համակարգ, որտեղ հանրությունը ոչ թե նոտարից բողոքելու է ու գնա Կառավարության շենքի մոտ բողոք անելու, իր խնդիրը լուծելու, այլ` հակառակը»,- այս համոզմունքը հայտնեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունիսի 30-ին ՀՀ նոտարական պալատի բացման արարողության ժամանակ: 20-ամյա անկախ հանրապետությունն արդեն Նոտարական պալատի համար առանձին տանիք ունի:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարարի հրամանով 6 ամսով կասեցվել է նոտարի գործունեությունը

29/06/2012
Քաղաքացի Սոնիկ Մաղաքյանը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքացիներ բողոք են ներկա-յացրել ՀՀ արդարադատության նախարարություն «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի գործողությունների դեմ՝ կապված ՀՀ քաղաք Երևան Արամի փողոց 72-80 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակարանների նախնական առուվաճառքի պայմանագրերի կնքման (վավերացման) հետ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հրայր Թովմասյան. «ՀՀ-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել»

28/06/2012
Հայաստանի եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղին կայացած և վերջնական որոշում է: Այս մասին Երևանում Արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ ենթահանձնաժողովի 3-րդ նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, հավելելով, որ Հայաստանի Հանրապետություն-եվրոպական ընտանիք համագործակցությունը նոր թափ է հավաքել, նոր որակ է ստացել: «Դժվար է հիշել կառավարության մի նիստ կամ որևէ քննարկում, որտեղ այս կամ այն որոշումը քննարկելիս հարցադրում չարվի, թե որքանով են այս ստանդարտները, որոշումները համապատասխանում ԵՄ չափորոշիչներին՝ սկսած սահմանների, սննդի անվտանգությունից մինչև արդարադատություն ու ազատություն»,-գրում է ՓԱՍՏԻՆՖՈ-ն:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրության պատասխանը

27/06/2012
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից 26/06/2012 թվականին տարածվել է «Արդարադատության նախարարությունը խախտել է մարդու իրավունքները» վերնագրով հաղորդագրություն, որում ՀՀ արդարադատության նախարարությանը մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայության ծառայողներին ենթադրյալ ապօրինի գործողությունների համար պատասխանատվության ենթարկելուց հրաժարվելու վերաբերյալ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ