Նորություններ

Կայացել է Հայաստան-ԵԽ 2015-2018թթ. գործողությունների ծրագրի ամփոփման միջգերատեսչական կոմիտեի հանդիպումը

12/06/2018
Իր ելույթում Վիգեն Քոչարյանը շնորհակալական խոսք է հղել ԵԽ գործընկերներին սերտ համագործակցության համար՝ ընդգծելով, որ ԵԽ երևանյան գրասենյակն առանցքային գործընկեր է Արդարադատության նախարարության կողմից վերջին տարիներին իրականացված բոլոր բարեփոխումների համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը

11/06/2018
Նախարարը ողջունել է ԵՄ գործընկերներին և ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանին, մասնավորապես, արդարադատության ոլորտին ցուցաբերած աջակցության համար: Նախարարը վստահեցրել է, որ նոր Կառավարությունը վճռական է կարճ ժամանակում կյանքի կոչելու ժողովրդի սպասումները, այնուհետև ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը

11/06/2018
Սուրեն Քրմոյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է նաև, որ առաջիկայում Խորհուրդն ակտիվորեն սկսելու է համագործակցել Վիճակագրական կոմիտեի հետ, որպեսզի Խորհրդի կողմից առաջարկվող երեխաների լավագույն շահին միտված բարեփոխումներն այսուհետ ունենան նաև կայուն վերլուծական հիմք: Փոխնախարար Քրմոյանը տեղեկացրել է նաև, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինի Անչափահասների արդարադատության խորհրդի էլեկտրոնային կայքը՝ այդպիսով նպատակ ունենալով համակարգել, ամբողջացնել և մեկ տեղում զետեղել երեխայի լավագույն շահին միտված բոլոր աշխատանքները:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Դաումային

07/06/2018
Նախարարը դեսպանի հետ զրույցում ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ իրավական և դատական բարեփոխումներ, Պրոբացիոն ծառայության կարողությունների զարգացում, քրեակատարաողական հիմնարկների բարելավմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, անազատության մեջ պահվող անձանց զբաղվածության ապահովում և նրանց տրամադրվող սննդի որակի բարձրացում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը մասնակցել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումն Հայաստանում» թեմայով միջոցառմանը

06/06/2018
Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և նշել, որ այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարևոր խնդիրներ է դրել իր առջև: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետևել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին և թեև կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ և ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող խորհրդի վեցերորդ հանդիպումը

06/06/2018
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Քրմոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը՝ կատարված աշխատանքներն ամփոփելու և առաջիկա անելիքները նախանշելու տեսանկյունից:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Խորհրդատվություն Անձնական տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի վերաբերյալ

06/06/2018
Ներկայացված աղյուսակի միջոցով կարող եք ստուգել՝ արդյո՞ք Կանոնակարգը կիրառելի է Ձեր կազմակերպության նկատմամբ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է GIZ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

06/06/2018
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են 2018-2023 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարությանը, նոտարական ոլորտի, հանրագրերի և վարչական պատասխանատվության ինստիտուտների բարելավմանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության լայն շրջանակ

01/06/2018
Նախարարը բարձր է գնահատել Միացյալ Նահանգների հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ամերիկյան ժողովրդին Հայաստանին մշտապես ցուցաբերած աջակցության համար:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Սուրեն Քրմոյանը կարևորում է փակ հաստատություններում օբյեկտիվ լուսաբանում իրականացնելու անհրաժեշտությունն ու «չվնասելու սկզբունք»-ի կիրառումը

01/06/2018
Սուրեն Քրմոյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի անունից ողջունել է դասընթացի մասնակիցներին և նշել, որ նախարարը բարձր է գնահատում բաց և թափանցիկ եղանակով շփվելու բոլոր հնարավորությունները՝ հատկապես լրատվության միջոցով:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպանին

30/05/2018
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները և նշել, որ արդարադատության ոլորտում համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Կայացել է քրեակատարողական հիվանդանոցային ծառայությունների բարելավմանը նվիրված քննարկում

30/05/2018
Հանդիպման բացմանը, ողջունելով մասնակիցներին, Սուրեն Քրմոյանը հակիրճ ներկայացրել է քրեակատարողական համակարգում առողջության առաջնային պահպանման ոլորտում Արդարադատության նախարարության կողմից վերջին շրջանում իրականացված բարեփոխումները՝ հավաստելով, որ ավարտին են մոտենում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների բարեփոխումները, որի արդյունքում քրեակատարողական հիմնարկներում մատուցվող ամբուլատոր պոլիկլինիկական ծառայությունները կլինեն նույն ծավալի և որակի, ինչպիսին են քաղաքացիական բուժհաստատություններում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ