Նորություններ

Հանրագրերի նոր ինստիտուտը կայանում է

27/07/2018
Վերջինով առաջարկվում է բացառել դատական կարգով ամուսնալուծության՝ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետով նախատեսված հիմքը: Ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում ամուսնալուծությունը չի կարող իրականացվել դատական կարգով, եթե ամուսնալուծության հետ միաժամանակ չեն ներկայացվել Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քննարկում` նվիրված Հայաստանում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց որոշումների կայացման աջակցմանը

26/07/2018
Քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղեկություն՝ դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ

25/07/2018
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետևյալն են.

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա. տեղեկություն վարչական համաներման մասին

25/07/2018
Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման արդյունավետ էլեկտրոնային գործիքներ են ներդրվում

24/07/2018
Արդարադատության նախարարությունը հորդորում է օգտվել ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքից, առցանց եղանակով դիմել և տեղեկատվություն տնօրինողներից ստանալ իրենց հարցումների պատասխանը:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայտարարություն

24/07/2018
Նախարարությունը հորդորում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Տեղի ունեցավ երեխաների նկատմամբ բռնության արձագանքման առկա ընթացակարգերի գնահատմանն ուղղված համաժողով

24/07/2018
Հանդիպմանը ներկա են եղել շահագրգիռ գերատեսչությունների, պետական և հասարակական կառույցների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Արդարադատության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցչին

19/07/2018
Պաոլա Սևերինոն կարևորել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և նշել, որ նոր Կառավարությունը կհաջողի, քանի որ ունի հանրության, երիտասարդության աջակցությունը: Այդ համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը Հայաստանի հաջողության գրավականն է համարել Կառավարության ծրագրում ներառված մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, որն օժտված է լինելու օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Փոխնախարար Քոչարյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

19/07/2018
Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին և դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Նախարար Զեյնալյանը Թբիլիսիում մասնակցել է Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին

18/07/2018
Այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաև նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը և առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Քրեակատարողական բժշկության կենտրոնը բարձր աշխատավարձով աշխատանքի է հրավիրում բժիշկների և միջին բուժաշխատողների

17/07/2018
ՊՈԱԿ-ը ապահովելու է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Աբովյան», «Սևան», «Հրազդան», «Վանաձոր», «Արթիկ», «Գորիս», «Կոշ», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Ներման խնդրագիր ներկայացնելու իրավունքը պատկանում է միայն դատապարտյալին

17/07/2018
Ելնելով դրանից՝ հայտնում ենք, որ «Ներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ միայն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ այլ անձինք կարող են ներկայացնել ներման միջնորդություններ:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ