Նորություններ
Փոխնախարար Արամ Օրբելյանը ընդունեց Աֆղանստանի պատվիրակությանը
Փոխնախարար Արամ Օրբելյանը ընդունեց Աֆղանստանի պատվիրակությանը
Հրայր Թովմասյնն այսօր ընդունեց Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոցին
Հրայր Թովմասյնն այսօր ընդունեց Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրոցին
ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
ՀՀ արդարադատության նախարարությունը և Հայաստանի Ֆրանսական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
Հրայր Թովմասյանն ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային և պատվիրակության անդամներ Մառլա Մորրին ու Քսենյա Դաշուտինային:Հյուրերին մասնավորապես հետաքրքրում էր ՀՀ արդարադատության նախարարության դերը ընտրական գործընթացներում, ինչպես նաև ընտրությունների ընթացակարգին և օրենսդրությանը վերաբերող այլ հարցեր:Զրույցի ընթացքում նախարար Թովմասյանը նախ պարզաբանեց, որ իր ղեկավարած գերատեսչությունն անմիջական առնչություն չունի ընտրական գործընթացների հետ: Նախարարությունն, իհարկե, մասնակցել է օրենսդրական ՝ մասնավորապես «ՀՀ ընտրական օրենսգրք»ի, «Զանգվածային լրատվության մասին», ինչպես նաև «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքների փոփոխությունների իրականացմանը: Արդարադատության նախարարությունը հեղինակել է«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը:
ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ
Մինչ 2012-ի մարտի 23-ը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժին է ներկայացվել գրանցված հիմնադրամներից ընդամենը 10 տոկոսի 2011թ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվությունները և կից փաստաթղթերը:
Մամուլի հաղորդագրություն
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Ն.Փաշինյանի պաշտպանի կողմից լրատվության առանձին միջոցներով տարածվել է «Արձանագրություն» վերտառությամբ, իրականության հետ առնչություն չունեցող և փաստերն ակնհայտ խեղաթյուրած տեղեկություններ
Պարզաբանում՝ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր հրապարակումներից մեկում նշել է, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այսօր իր հրապարակումներից մեկում նշել է, որ Խուլերի միավորման նախագահը դատական հայց է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարի դեմ: Այս առնչությամբ պարզաբանենք, որ խնդիրը վերաբերում է արդարադատության նախարարի կողմից կայացված վարչական ակտի բողոքարկմանը:
«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյան
«Արմավիր» ՔԿՀ-ի պետը հրաժարականի դիմում է գրել. Արտակ Զեյնալյան
Տիգրան Խաչիկյանն ընդունել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգողին
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության Պաշտպանական բաժնի նորանշանակ համակարգող Ինսկե Վանդորմայելին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բաժնի նախկին համակարգող Զուրաբ Բուրդուլին:
Կանխվել է արգելված իրերի մուտքը՝ քրեակատարողական հիմնարկներ
2019 թվականի ապրիլի 12-20-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել է մի շարք արգելված իրերի մուտքը ՔԿՀ-ներ: Մասնավորապես՝
Արդարադատության նախարարի բացման խոսքը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկմանը
Երևանում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայէկոնոմբանկ»-ի մասնաճյուղում գործարկվեց պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ
Արդարադատության նախարարը կարևորել է հերթական գրասենյակի գործարկումը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ում և նշել, որ պետական մարմինների կողմից մատուցվող մոտ 70 պետական ծառայություն հնարավոր է ստանալ նաև միասնական այս գրասենյակում: ««Երևան» տոնավաճառում գործող այս գրասենյակը կարևորում եմ նաև գտնվելու վայրի տեսանկյունից, որտեղ մարդկանց շարժը շատ է ու քաղաքացին կարող է իրեն անհրաժեշտ տեղեկանքը ստանալ այստեղից՝ առանց լրացուցիչ ռեսուրս կամ ժամանակ վատնելու»,-նշել է Արփինե Հովհաննիսյանը: