Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

06/02/2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովներին վերաբերող հարցերը, մասնավորապես`քննիչ հանձնաժողովների իրավասության ոլորտների, հանձնաժողովների անդամների թվի և անդամների տեխաբաշխման մեխանիզմի, քննիչ հանձնաժողովի զեկույցի քննարկման և դրա հետևանքներին առնչվող թեմաները: Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել քննարկումները նշյալ թեմաների շուրջ: